«Գորկեցիները ռազմաճակատին» հուշահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Գորկեցիները ռազմաճակատին» հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր
Ստեղծում1975
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆիժնի Նովգորոդ
Շինության ձևՀուշահամալիր
Ներկա վիճակկանգուն
 Memorial "Gorky to the front" Վիքիպահեստում

«Գորկեցիները ռազմաճակատին» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Горьковча́не — фро́нту»), հուշահամալիր Նիժնի Նովգորոդում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գորկեցիների աշխատանային սխրանքների հիշատակին։ Գտնվում է Կրեմլի ներսում, Դմիտրովյան աշտարակի մոտ։

Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Ս. Ա. Տիմոֆեևը, Բ. Ս. Նելյուբինը, Վ. Յա. Կովալյովը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակի 30-րդ տարեդարձի կապակցությամբ Նիժնի Նովգորոդի Կրեմլում, Դմիտրովյան աշտարակի մոտ, 1975 թվականի մայիսի 8-ին բացվել է «Գորկեցիները ռազմաճակատին» մշտական ցուցահանդեսը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի տարիներին գորկեցիների աշխատանային սխրանքների հիշատակին։ Նույն օրը բացվել է հուշատախտակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գորկի քաղաքում և Գորկի մարզում ձևավորված միությունների պատվին։

1979 թվականին Գորկու քաղաքային գործադիր կոմիտեն որոշում է կայացրել. «Հաղթանակի 35-ամյակին Կրեմլի զենքի ցուցահանդեսին շնորհելու հուշահամալիրի կարգավիճակ։ Հուշահամալիրի տարածքում տեղադրել «Գորկեցիները ռազմաճակատին» հուշատախտակ»: Հուշատախտակը տեղադրվել է 1980 թվականի մայիսի 8-ին։

Հուշարձանի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի մուտքի մոտ կա գրանիտե սալերով երեսապատված հուշատախտակ։ Սալաքարերից մեկի վրա փորագրված է տեքստ. «Սերնդեսերունդ կփոխանցվի խոսքը նրանց մասին, ովքեր սարսափելի փորձությունների ժամանակ պաշտպանել են խորհրդային հայրենիքը զենքն իրենց ձեռքում, և նրանց մասին, ովքեր ստեղծել են զենքը, կառուցել են տանկեր և ինքնաթիռներ, պողպատ են կռել ռումբերի համար, ովքեր իրենց աշխատանքով արժանացել են զինվորական սխրանքի»։ «Պրավդա», հունիսի 8, 1942։ Մեկ այլ սալաքարի վրա փորագրված է. «Ռազմաճակատ է հասցվել 2360 տանկ, 1500 օդինքնաթիռ, 9000 ինքնագնացներ, 10000 ականանետներ։ Քաղաքային ձեռնարկություններն արտադրել են ռազմական «Կատյուշան» և այլ ռազմական տեխնիկա»:

Կրեմլի պատի մոտ տեղադրված պատվանդաներին ցուցադրվում են Հայրենական պատերազմի ժամանակ Գորկի (այժմ՝ Նիժնի Նովգորոդ) քաղաքում արտադրված զենքերը՝ Т-34 տանկ, БА-64 զրահամեքենա, SU-76 ինքնագնաց տեխնիկա, BM-13 «Կատյուշա», Ла-7 կործանիչ, «С-13» սուզանավի խցիկ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Памятники истории и культуры Горьковской области. - Горький: Волго-Вятское кн. изд-во. - 1987.
  • Нижний Новгород: 785 вопросов и ответов. - Н. Новгород: Изд-во «Кварц». - 2007.