«Դինամո» ընկերության տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դինամո» ընկերության տուն
Տեսակկառույց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄեշչանսկի շրջան
ՎայրBolshaya Lubyanka Street?
Հիմնադրված է1930
ՃարտարապետԻվան Ֆոմին և Արկադի Լանգման
ՊատվիրողԽՍՀՄ ՆԳ ԺԿ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

«Դինամո» ընկերության տուն (ռուս.՝ Дом общества «Динамо»), շենք Մոսկվայում, Բոլշայա Լուբյանկա փողոցի և Ֆուրկասովսկի նրբանցքի անկյունում։ Կառուցվել է 1928-1931 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցել են խորհրդային հայտնի ճարտարապետներ Իվան Ֆոմինը և Արկադի Լանգմանը 1931 թվականին։ Նոր շենքը կատարել է «Դինամո» մարզական ընկերության բնակելի շենքի գործառույթ[2]։

1928-1929 թվականների նախագծով նախատեսվում էր ստեղծել համաչափ ճարտարապետական համակառույց, որը պետք է եզրափակեր Կուզնեցկի կամրջի հեռապատկերը։ Սակայն նախատեսված երկու շենքերից կառուցվել է միայն մեկը` Բոլշայա Լուբյանկա փողոցի և Ֆուրկասովսկի նրբանցքի միջև, որը ներառում է ոչ բարձր աշտարակով միավորված Լ-աձև վարչական և բնակելի մասնաշենքեր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինամո» մարզական ընկերության համակառույցի գլխավոր մասնաշենքը, որը նայում է Բոլշայա Լուբյանկային, կառուցվել է ճարտարապետական մոնումենտալ ձևերի կիրառմամբ. դրանք են զանգվածեղ կրկնակի սյուները, շենքի խիստ ուղղաձիգները։ Նրանց առանձնահատկությունը խարիսխների և սյուների խոյակների բացակայությունն է։ Վերին աշտարակը բաժանված է պատշգամբներով շենքի անկյուններում և սյուներով, որոնց վրա հենվում է ամբողջ առաջին հարկը։

Բնակելի մասնաշենքի համար ընտրվել է ավելի փոքր մասշտաբ ճակատների հստակ հորիզոնական հորինվածքով։ Շինությունը խորհրդային ճարտարապետության «մեծ ոճ» գտնելու առաջին փորձերից էր։
- Москва. Энциклопедический справочник. — М.: Большая Российская Энциклопедия. 1992.

Շենքն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինամո» մարզական ընկերության շենքը

«Դինամո» մարզական ընկերության շենքը պատկանում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը, առաջին հարկում «Յոթերորդ աշխարհամաս» ցանցի «Կենտրոնական գաստրոնոմ» խանութն է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Исполкома Московского Совета народных депутатов № 647 от 23.03.1987
  2. 2,0 2,1 «Здание спортивного общества «Динамо»».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]