«Ուրալխիմպլաստ» թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ուրալխիմպլաստ» թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍվերդլովսկի մարզ
ՎայրՆիժնի Տագիլ
Հիմնադրվել է1972
Կայքplastinfo.ru/information/news/7167_10.04.2009/
Քարտեզ
Քարտեզ

«Ուրալխիմպլաստ» թանգարան (ռուս.՝ Музей «Уралхимпласт»), «Ուրալխիմպլաստ» գործարանի թանգարանը Նիժնի Տագիլ քաղաքում։ Գտնվում է քաղաքի Դերժինսկի շրջանում, Հյուսիսային մայրուղու 21/2 հասցեում, ՈւԽՊ արդյունաբերական շրջանում։ Թանգարանը տեղավորված է երկու հարկանի շենքում`« Ուրալխիմպլաստ» գործարանի անցակետերից մեկի մոտակայքում, փոքրիկ նրբանցքում, որը խորանում է գործարանի մեջ։ Թանգարանի մոտ կա Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «Հիշողության պատը» հուշահամալիրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրալխիմպլաստի գործարանի պատմության և տեխնիկայի թանգարանը բացվել է 1972 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այն ստեղծվել է անձնակազմի տեխնիկական պատրաստման համար նախատեսված կաբինետների հիման վրա։ Թանգարանի ստեղծման հիմնական նպատակն էր ցույց տալ ձեռնարկության արտադրության աճը և արտադրության տեխնիկական առաջընթացը։ Թանգարանը դարձավ ձեռնարկության կյանքի կենտրոնը՝, այնտեղ կազմերպվում էին էքսկուրսիաներ, դասընթացներ, վետերանների հետ հանդիպումներ և այլ միջոցառումներ։

1990-ական թվականներին ճգնաժամի հետ կապված թանգարանն անկում ապրեց։ 1998 թվականին գործարանը ոտքի կանգնեց, 21-րդ դարում թանգարանում իրականացվեցին լայնածավալ վերակառուցման աշխատանքներ, թարմացվեց ցուցադրությունը[1]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցադրությունը բացումից ի վեր մշտապես թարմացվում է։ Թանգարանի սրահներում ներկայացված են լաբորատոր իրեր և տարբեր տարիների գործիքներ, թանգարանի արտադրությունը, ձյութաթոր գործարանի կառուցման 1936 թվականի դիորամաներ։ Թանգարանում հավաքվում է պատմական փաստաթղթերի և լուսանկարների մեծ արխիվ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История Нижнего Тагила: 20 век». historyntagil.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]