«Սպաները» ֆիլմի հերոսների հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սպաները» ֆիլմի հերոսների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևԱրձանախումբ
Ներկա վիճակԿանգուն

«Սպաները» ֆիլմի հերոսների հուշարձան (ռուս.՝ Памятник героям фильма «Офицеры», պաշտոնական անվանումը՝ «Կա այդպիսի մասնագիտություն՝ պաշտպանել հայրենիքը», ռուս.՝ «Есть такая профессия — Родину защищать»[1]), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է «Սպաները» ֆիլմի հերոսներին (ռեժիսոր՝ Վլադիմիր Ռոգովոյ, 1971 թվական)։ Հուշարձանը բացվել է Հայրենիքի հերոսների օրը[1]՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ին, Ֆրունզենսկայա առափնյա փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը վերարտադրում է ֆիլմի տեսարաններից մեկը՝ երկու մարտական ընկերների, նրանցից մեկի կնոջ և թոռան հանդիպումը երկար բաժանումից հետո։

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Ալինա Պոկրովսկայան, որոնք «Սպաները» ֆիլմում կատարել են Իվան Վարավվայի և Լյուբով Տրոֆիմովայի դերերը[1]։

Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Միտրոֆան Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիայի երիտասարդ վարպետ Ալեքսեյ Իգնատովին՝ «Սպաները» քանդակային հորինվածքի գաղափարը հաջող իրականացնելու համար, որը հավերժացրել է «անցած ժամանակների հերոսների մասին հիշատակը», ինչպես երգվում էր կինոնկարի հայտնի երգում։ Սերգեյ Շոյգուն նշել է, որ Վլադիմիր Ռոգովոյի «Սպաները» ժապավենը վաղուց ոգեշնչման աղբյուր է զինծառայողների համար[1]։

Հուշարձանը գտնվում է պաշտպանության նախարարության շենքի՝ Ֆրունզենսկայա առափնյա փողոց, թիվ 22-ի հարևանությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник героям фильма «Офицеры» открыли на Фрунзенской набережной». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]