Ազատության փողոց (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատության փողոց
ռուս.՝ Улица Свободы
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն2120 մետր
ՍկիզբԻնստրումենտալնայա փողոց
ԱվարտՏրանսպորտնայա փողոց
Նախկին անվանումՄոլոկովի փողոց
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Ազատության փողոց (ռուս.՝ Улица Свободы), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ 

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ինստրումենտալնայա և Տրանսպորտնայա փողոցների միջև։ Երկարությունը 2120 մ է։ Շինությունների համարակալումը սկսվում է Ինստրումենտալնայա փողոցից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերանվանվել է Ազատության փողոց 1957 թվականին։ Մինչ այդ կոչվել է Մոլոկովի փողոց` ի պատիվ Խորհրդային Միության հերոս, բևեռային օդաչու Վասիլի Մոլոկովի[1]։

Ներկայումս քաղաքում միակողմանի երթևեկության փուլային ներդրման կապակցությամբ Ազատության փողոցը մասամբ անցել է այդպիսի երթևեկության։ Միակողմանի երթևեկությունը մտցվել է 2009 թվականի օգոստոսի 1-ին Ինստրումենտալնայա փողոցից մինչև Կոլխոզնի նրբանցք[2][3]։

Փողոցում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատության, 10 հասցեում գտնվում է Տագանրոգի Դիմիտրովի անվան մշակույթի և տեխնիկայի պալատի շենքը (այժմ` «Պրիմորսկի» սոցիալ-մշակութային կենտրոն)
  • Ազատության, 29 հասցեում 1957 թվականից աշխատում է գրադարան[4]
  • Թիվ 14 շենքում տեղակայված է ՌԼԴԿ քաղաքական կուսակցության Տագանրոգի բաժանմունքի գրասենյակը[5]
  • Ազատության, 16 հասցեում գտնվում է «Մանկական արվեստի դպրոց» երեխաների լրացուցիչ կրթության հաստատությունը[6]
  • Ազատության, 18-1 հասցեում գտնվում է № 48 մանկապարտեզը[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — 166 с.
  2. «С 1 мая в Таганроге поэтапно вводится одностороннее движение транспорта». Официальный сайт города Таганрога. 8 апреля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. «Вводится очередной этап организации одностороннего движения транспорта». Официальный сайт города Таганрога. 28 июля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Библиотека на улице Свободы города Таганрога». Facebook. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Общественные организации». Официальный сайт города Таганрога. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Муниципальные учреждения культуры». Официальный сайт города Таганрога. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «Муниципальные дошкольные образовательные учреждения». Официальный сайт города Таганрога. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Киричек М.С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — 166 с. — ISBN 978-5-902450-13-9.
  • Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 624 с. — ISBN 5-88040-017-4.