Այծի հուշարձան
Այծի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2000 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Ուրյուպինսկ |
Նյութ | գրանիտ |
պատկերված են
|
Այծի հուշարձան (ռուս.՝ Памятник козе), այծին նվիրված միակ[1] հուշարձանը Ռուսաստանում։ Գտնվում է Ուրյուպինսկ քաղաքում։ Տեղադրվել է 2000 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը Ռուսաստանի Ուրյուպինսկ քաղաքում պատահական չի հայտնվել։ Տեղադրվել է քաղաքի 382-ամյա տարելիցի կապակցությամբ[2]։ Այս քաղաքում բուծվում է ավելի քան 120000 այծ, որոնց մորթուց հյուսում և գործում են գլխաշորեր, գուլպաներ, մորթին օգտագործում են տրիկոտաժի պատրաստման համար։ Այծի մորթուց ստացված արտադրանքը Ուրյուպինսկի բնակիչներից շատերի համար եկամտի միակ աղբյուրն է։ Մորթու այս տեսակը բնորոշ է Վոլգոգրադի մարզի այծերին։
Հուշարձանը պատրաստված է գրանիտից, քաշը մոտ քսան տոննա է[1]։
Քանի որ 2003 թվականը չինական օրացույցով այծի տարի է եղել, այծի հուշարձանը դարձել է ուխտատեղի Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային մայրուղով երթևեկողների համար։ Նրանց մեծ մասը կանգ էր առնում, լուսանկարվում հուշարձանի մոտ, որ տարին հաջողություն բերի։
Քաղաքի գլխավոր հրապարակում կազմակերպվում է Այծի օր ամենամյա տոնը, որի ընթացքում որպես մրցանակներ հանձնվում են տեղական տեքստիլ գործարանի արտադրանքից, որոնք կրում են «Մոսկվա-Փարիզ-Ուրյուպինսկ», «Ամն ինչ կթողնեմ, կգնամ Ուրյուպինսկ» և այլ գովազդային կարգախոսներ։ Քաղաքում տեղադրվել է նաև «Ձեռագործություն» բրոնզե քանդակային կոմպոզիցիան, որը հավերժացնում է Ուրյուպինսկի վարպետ-մորթեգործներին[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Памятник козе - 2RF.ru». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Памятник козе в Урюпинске». vetert.ru (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Памятник козе в Урюпинске (Россия - Юг, Волгоградская область) — вОтпуск.ру». Votpusk.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.