Անաստասիա Երմակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա Երմակովա
Ծնվել էհուլիսի 23, 1974(1974-07-23) (49 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, գրական քննադատ, կենսագիր, հրապարակախոս և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական ​​երեկոյան մետալուրգիական ինստիտուտ և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Անաստասիա Գեննադիևնա Երմակովա (ռուս.՝ Анастасия Геннадьевна Ермакова, հուլիսի 23, 1974(1974-07-23), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրող, բանաստեղծուհի, գրաքննադատ, կենսագիր, հրապարակախոս և լրագրող։ Ռուսաստանի գրողների միության անդամ։ Լերմոնտովի անվան մրցանակի դափնեկիր (2010), Բունինի անվան մրցանակակիր (2011)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասիա Երմակովան ծնվել է Մոսկվայում, 1974 թվականի հուլիսի 23-ին։ Դպրոցում ուսումը ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի մետալուրգիական ինստիտուտ և հաջողությամբ ավարտել այն։ Հետո ընդունվել և կրթություն է ստացել Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում[1]։

Երկար ժամանակ «Լիտերատուրնայա գազետա»-ում աշխատել է գլխավոր խմբագրի տեղակալ։ Նա «Ռուսաստանի բազմալեզու քնար» նախագծի գլխավոր խմբագիրն է, որը կողմնորոշված էր ազգային գրականության զարգացման ուղղությամբ[2]։ Ռուսաստանի գրողների միության անդամ է։ Երմակովայի գրական աշխատանքները տպագրվել են «Знамя», «Дружба народов», «Арион», «Дети Ра», «Октябрь» և այլ ամսագրերում, ինչպես նաև «Զրոյականների կանանց արձակ» գրական ժողովածուում։ Երմակովայի արձակը և բանաստեղծությունները թարգմանվել են մակեդոներեն, հունգարերեն և բուլղարերեն։

2010 թվականին «Ուրախության կետեր» գրքի համար արժանացել է Լերմոնտովի համառուսաստանյան գրական մրցանակի։ 2010 թվականին, այնուհետև 2015 թվականին ընդգրկվել է «Յասնայա Պոլյանա» մրցանակի ցուցակում[3]։ 2011 թվականին նրան շնորհվել է Բունինի մրցանակ։ 2015 թվականին «Դիքսի պրես» հրատարակչությունը հրատարակել է Երմակովայի «Պլաստիլին» վեպը, որն ընդգրկվել է Գորկու մրցանակի ցուցակում և արժանացել քննադատների ամենաբարձր գնահատականներին։ Միաժամանակ, «Նիկիտինյան դարպասների մոտ» մոսկովյան հրատարակչությունը հրատարակել է Երմակովայի «Առաջին անհրաժեշտության ապրանքներ» բանաստեղծական ստեղծագործությունների ժողովածուն[4][5]։

Բնակվում է Մոսկվայում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր
  • Анастасия Ермакова "Пластилин" (վեպ),
  • Анастасия Ермакова "Точка радости" (հավաքածու),
  • Анастасия Ермакова "Предметы первой необходимости" (պոեզիայի ժողովածու),
  • Анастасия Ермакова "Осень на Сиреневом бульваре" (պատմվածքների ժողովածու),
  • Анастасия Ермакова "Серьезней последней молитвы... Особенности поэтики Надежды Болтянской" (կենսագրություններ և հուշագրություններ)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լերմոնտովի անվան մրցանակի դափնեկիր, 2010
  • Ընդգրկվել է Յասնայա Պոլյանա մրցանակի երկար ցանկում, 2010
  • Բունինի անվան մրցանակակիր, 2011
  • Ընդգրկվել է Յասնայա Պոլյանա մրցանակի երկար ցանկում, 2015
  • Գորկու անվան մրցանակի երկար ցանկ, 2016
  • «Խոսքին և հայրենիքին հավատարմության համար» մրցանակի կարճ ցանկ, 2016։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ермакова Анастасия». orenlit56.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)
  2. «АНАСТАСИЯ ЕРМАКОВА ● «СВОЁ-РОДНОЕ-ВСЕЛЕНСКОЕ» ● ИНТЕРВЬЮ -» (անգլերեն). 2013 թ․ մայիսի 5. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
  3. «Ермакова Анастасия | Журнальный мир». xn--80alhdjhdcxhy5hl.xn--p1ai. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
  4. «Творческая встреча с писателем Анастасией Ермаковой». unatlib.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
  5. «Творческая встреча с писателем Анастасией Ермаковой». ijevsk.bezformata.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]