Աշխատանքի հրապարակ (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Աշխատանքի հրապարակ (ռուս.՝ Пло́щадь Труда́, նախկին անվանումը՝ Ցերկովնայա, Սոբորնայա, Եկատերինինսկայա), հնագույն հրապարակ Եկատերինբուրգի ձախափնյա մասում։ Հարում է Լենինի պողոտային։

Տեղայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը գտնվում է քաղաքի պատմական մասում՝ արևելյան պատվարում։ Արևմուտքից սահմանափակվում է Մաքսիմ Գորկու փողոցով, արևելքից՝ Պուշկինի փողոցով, հարավից՝ գրասենյակային շենքով (Լենինի պողոտա 34), հյուսիսից՝ Սևաստյանովի տների շարքով (Տների միություն, Լենինի 35), Քարի կտրման և ոսկերչական արվեստի պատմության թանգարանով (Լեռնային գերատեսչության դեղատան շենք, Լենինի 37) և Պոպովի պուրակի հարավային մուտքով (նախկինում՝ Նուրովսկի պուրակ)։

Հրապարակի կենտրոնում կա «Քարե ծաղիկ» ցայտաղբյուրը, որը բացված ծաղկի տեսքով մետաղյա կառուցվածք է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ժամանակակից տեսքով Աշխատանքի հրապարակը ձևավորվել է 1920-1930- ական թվականներից։ Հրապարակի կառուցվածքում կարևոր տեղ է գրավել մարզգործկոմի շենքը, որի համալիրը կառուցվել է Եկատերինբուրգի հին քարե առանձնատների տեղում։ Մարզգործկոմի շենքը շրջափակում է հրապարակի տարածքը։

1925-1928 թվականներին Պուշկինի և Տոլմաչևի փողոցների միջև կառուցվում է քաղխորհրդի 1-ին տունը, որի առաջին հարկում խանութ էր տեղակայված։

Փողոցի հակառակ կողմի անկյունում է գտնվում գլխավոր փոստատան շենքը (Կապի տուն)։ Գլխավոր փոստատան շենքի կողքին է գտնվում նախկին լեռնային դեղատան շենքը, որը կառուցվել է 1920 թվականին (ճարտարապետ՝ Մ. Պ. Մալախով)։ Հաջորդը 1866 թվականին կեղծ գոթական մավրիտանական ոճով կառուցված, քաղաքի ամենանրբագեղ ու հանդիսավոր, պատմական շենքն է՝ Սևաստյանովների տուն-պալատը (ճարտարապետ՝ Ա. Ի. Պադուչև), նախկին մարզային դատարանի շենքը, այնուհետև՝ արհմիությունների տունը։

Հրապարակի կենտրոնում բետոնից պատրաստված ջրի շթի տեսքով շատրվանն է։ 1962 թվականին կառուցվել է «Քարե ծաղիկ» շատրվանը։ Մինչև 1930-ական թվականները շատրվանի տեղում եղել է Եկատերինյան տաճարը, որը կառուցվել էր XVIII դարի կեսերին դասական ռուսական ոճով և քանդվել է բոլշևիկների կողմից։ 1998 թվականին քանդված Եկատերինյան տաճարի տեղում կառուցվեց Մեծ նահատակ Սուրբ Եկատերինայի մատուռը (ճարտարապետ՝ Ա. Վ. Դոլգով)։

1998 թվականի օգոստոսի 14-ին քաղաքի հիմնադրման 275-ամյակին Աշխատանքի հրապարակում տեղադրվում է քաղաքի հիմնադիր հայրեր Վասիլի Տատիշչևի և Վիլհելմ դե Գեննինի հուշարձանը (ճարտարապետ՝ Պ. Չուսովիտին)։

2010 թվականի ապրիլի 10-ին Եկատերինբուրգում անցկացվեց հանրահավաք՝ ի պաշտպանություն Աշխատանքի հրապարակի, որի տեղում Եկատերինբուրգյան թեմը նախատեսում էր կառուցել սուրբ Եկատերինայի տաճարը, որի համար պետք է ապամոնտաժվեր հրապարակը և շատրվանը[1]։ Հետագայում թեմը հրաժարվեց այդ ծրագրից[2]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի ամբողջ երկարությամբ իրականացվում է երկկողմանի ավտոմոբիլային շարժ։ Մոտակա հասարակական տրանսպորտի կանգառը՝ «Պլոշչադ Տրուդան» է (Լենինի պողոտայի և Պուշկինի փողոցի անկյունում)։ 450 մետր հարավ-արևմուտք Եկատերինբուրգի մետրոպոլիտենի առաջին գծի «1905 թվականի հրապարակ» կայարանն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Город Екатеринбург. Сборник историко-статистических и справочных сведений по городу с адресным указателем и с присоединением некоторых сведений по Екатеринбургскому уезду. С планами г. Екатеринбурга и его выгона и 10-ю таблицами чертежей / И. И. Симанов. - Екатеринбург: Типография «Екатеринбургской Недели», 1889. - 1051 с. - 500 экз.
  • Зорина Л. И., Слукин В. М. Улицы и площади старого Екатеринбурга. - Екатеринбург: «Баско», 2005. - 256 с. - ISBN отсутствует.
  • Корепанов Н. С. Первый век Екатеринбурга. - Екатеринбург: Банк культурной информации, 2005. - 274 с. - 1000 экз. - ISBN 5-7851-0578-0.
  • Рабинович Р. И., Шерстобитов С. Л. Улицы Свердловска. - 2-е издание. - Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1965. - 25 000 экз.
  • Рабинович Р. И., Низамутдинова Т. М. Улицы Свердловска. - 5-е издание. - Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1988. - 224 с. - 100 000 экз. - ISBN 5-7529-0009-3.
  • Худякова М. Ф. Улицы Екатеринбурга. - Екатеринбург: Средне-Уральское книжное издательство, 2003. - 336 с. - ISBN 5-7529-0048-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]