Աշոտ Գառնակերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Գառնակերյան
Ծնվել էօգոստոսի 4, 1907(1907-08-04)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 26, 1977(1977-12-26) (70 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Աշոտ Գեորգիի Գառնակերյան (ռուս.՝ Ашот Георгиевич Гарнакерьян, օգոստոսի 4, 1907(1907-08-04), Դոնի Ռոստով, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 26, 1977(1977-12-26), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բանաստեղծ, գրաքննադատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Գառնակերյանը ծնվել է 1907 թվականին։ Սովորել է Ռոստովի պետական մանկավարժական ինստիտուտում[1]։ Գրել սկսել է 1930-ական թվականներից։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ է եղել 1944 թվականից, Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ՝ 1940 թվականից։

Հընթացս հիսնամյա ստեղծագործական կյանքի՝ հրապարակել է բանաստեղծությունների և պոեմների ավելի քան 50 ժողովածու։ Հեղինակի մի շարք բանաստեղծություններ նվիրված են Դոնի շրջանին, նրա բնությանը, մարդկանց, ռուսական մշակույթին ու պատմությանը, ինչպես նաև բանաստեղծի նախնիների ծննդավայրին՝ Հայաստանին[2]։

Անատոլի Գրիցենկոյի, Ալեքսեյ Կորկիշչենկոյի և այլոց ստեղծագործությունների գրաքննադատն է եղել։

Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տեղատարափ ծիածանի միջից» (1932)
  • «Հայրենի երկրում» (1938)
  • «Բանաստեղծություններ» (1940)
  • «Հանուն հայրենիքի» (1941)
  • «Դեպի մարտ» (1941)
  • «Ռազմի բանաստեղծություններ» (1942)
  • «Հայրենի երկրի համար» (1944)
  • «Բանաստեղծություններ» (1945)
  • «Տեղատարափ ծիածանի միջից» (1946)
  • «Բանաստեղծություններ և պոեմներ» (1947)
  • «Գարուն է գալիս» (1949)
  • «Բանաստեղծություններ» (1951)
  • «Առագաստներ քամու տակ» (1953)
  • «Ճամփաներն են կանչում» (1955)
  • «Հանդիպումներ» (1957)
  • «Քնարերգություն» (1958)
  • «Ծարավ» (1960)
  • «Լայն բացված հորիզոններ» (1961)
  • «Գետնից մինչև աստղեր» (1963)
  • «Սիրում եմ և ատում» (1965)
  • «Ինքնության հավաստագիր» (1967)
  • «Քնարերգություն» (1973)
  • «Լայն բացված հորիզոններ» (1974, լրացուցիչ հրատարակություն)
  • «Հատընտիր։ Բանաստեղծություններ և պոեմներ» (1977)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «МБУК РГЦБС - Ашот Георгиевич Гарнакерьян». www.donlib.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. «Гарнакерьян, Ашот Георгиевич, биография, поэтические сборники». www.cultin.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия Таганрога. — Р-н/Д: «Ростиздат», 2003. — 512 с — ISBN 5-7509-0662-0.
  • Андриасов, Михаил Андреевич Поэзия страстная и боевая // Дон (ամսագիր). — 1983. — № 8. — С. 131—135.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]