Ա. Կուռլինայի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Կուռլինայի առանձնատուն
Особняк Курлиной
Շինության տեսակՊատմամշակութային հուշարձան
Նախագծի հեղինակԱլեքսանդր Զելենկո
Հայտնի բնակիչներԱլեքսանդր Կուռլին, Ալեքսնադր Կուռլինա
🌐samaramodern.ru
Քարտեզ
Քարտեզ

Ալեքսանդրա Կուռլինայի առանձնատուն (ռուս.՝ Особняк Курлиной), առանձնատունը գտնվում է Սամարայի Կարմիրբանակային և Ֆրունզե փողոցների հատման տեղում։ Մոդեռն ոճի այս տունը համարվում է քաղաքի ամենանշանավոր ճարտարապետական հուշարձաններից մեկը։ Այժմ թանգարանում է տեղակայված Մոդեռն թանգարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է 1903 թվականին 1-ին գիլդիայի վաճառական Ալեքսանդր Կուռլինի կողմից իր կնոջ` Ալեքսնադրա Պավլովնա Կուռլինայի համար, որի պատվին ստացել է իր ներկայիս պաշտոնական անունը։ Տունը մոդեռն ոճով կառուցված Սամարայի առաջին շենքերից է[1], որի ճարտարապետն է Ալեքսնադր Զելենկոն։ Շենքը տեղակայված է Ֆրունզեի փողոցի 159 հասցեում[2]։

1918 թվականին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Սամարան ապստամբեց Չեխոսլովակիայի բոլշևիկների կորպուսի դեմ, և Կուռլինայի տունը բնակեցրեց Չեխոսլովակիայի բանակի հակահետախուզությունը։

1941-1943 թվականներին Մոսկվայից մինչև Կույբիշևի դիվանագիտական կորպուսների տարհանման արդյունքում շենքը զբաղեցրել է Շվեդիայի դեսպանատունը։

1966 թվականին Կույբիշևի շրջանային խորհրդի պատգամավորների «Պատմական և մշակութային հուշարձանների պահպանության մասին» թիվ 617 որոշմամբ Կուռլինի առանձնատունը ներառվել է պաշտպանված կառույցների ցանկում որպես «տուն, որի նկուղում 1918 թվականին սպիտակ-էսեռական հակահետախուզությունը գնդակահարել է մի շարք կարմիր բանակայինների»[3]։ Շենքի պատին փակցվել է «Աշխատանքային դասը հարգում է 1918 թվականին այս կառույցի նկուղում հակահետախուզության կողմից դաժանորեն խոշտանգված աշխատող դասակարգի վառ հիշատակը» գրությամբ հուշատախտակը։ 1990-ական թվականներին հուշատախտակը ապամոնտաժվել է[4]։

1970-ական թվականներին շենքը հանձնվել է տեղական գավառագիտական թանգարանին։ 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի հրամանով «Կուռլինի առանձնատունը» ստացել է դաշնային նշանակության պատմության և մշակույթի հուշարձանի կարգավիճակ։

2008-2012 թվականների վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունիսի 1-ին թանգարանը փակվեց հաճախումների համար։ Սամարայի մարզի մշակույթի և երիտասարդական քաղաքականության վարչության պատվերով այնտեղ վերակառուցում սկսվեց։ Իրականացվեցին բակային շինությունների վերականգնման աշխատանքներ, այնուհետև մասնագետները զբաղվեցին անմիջական ատանձնատան վերակառուցմամբ։ Վերակառուցվեց ինչպես առանձնատան ներսն ու տանիքը, այնպես էլ ամրացվեցին հիմքերը[5]։

Վերակառուցման ընթացքում բոլոր ցուցանմուշները տեղափոխվեցին Պ. Վ. Ալաբինի անվան Սամարայի մարզային պատմա-գավառագիտական թանգարան։ Ցոցանմուշների մի մասն ընդգրկվեց «Սամարյան պատմության խաչմերուկներ» պատմա-գավառագիտական ցուցադրությունների մեջ։ Նորացված դաստակերտը բացվեց 2012 թվականի դեկտեմբերի 25-ին։ Բացումից հետո շենքում տեղակայվեց մոդեռնի թանգարանը։

Վերակառուցման արդյունքում պարզ դարձավ , որ վերակառուցված առանձնատան տեսքը տարբերվում է նախնականից, «սկզբնական գույնը չէր վերադարձվել, հարյուր տարի առաջ առանձնատունը ավելի վառ էր ներկված, օրինակ սալիկների հորիզոնական դաշտերը ավելի պայծառ երանգ են ունեցել։ Բացի այդ պատուհանները երիզող բոսական ծածկույթը , այսօր ունի նույն գույնը, ինչ որ պատի մակերեսը, որը ստեղծում է ծեփածո զարդանկարի տպավորություն, թեև այն պատրաստված է մետաղից»[6]։

Մոդեռն թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամարա քաղաքի առավել մասսայականություն վայելող թանգարաններից մեկն է։ Թանգարանը զբաղվում է տարածաշրջանում մոդեռն ոճի ուսումնասիրությամբ և մասայականացմամբ, այդ դարաշրջանի տեղեկատվության և առարկաների հավաքագրմամբ։ 2013 թվականին մշտական ցուցադրություն բացվեց առաջին շքահանդեսային հարկի երեք սրահներում, «կաբինետ», «բուդուար» և «ճաշարան»։ Ցուցադրություններում ներկայացված էին 20-րդ դարի սկզբի եվրոպական և ռուսական վարպետների արտադրած կահույք, հագուստ, գեղանկարչական կտավներ և այլ պիտույքներ[7]։

Թանգարանում հիմնական էքսկուրսիոն գործունեության հետ մեկտեղ պարբերաբար միջոցառումներ են անցկացվում երիտասարդ լսարանի, երեխաների և տեղական ընկերակցությունների համար։ Թանգարանը կազմակերպում է դասախոսություններ, համերգներ, հետիոտնային և հեծանվային էքսկուրսիաներ Սամարա քաղաքում, ժամանակակից նկարիչների ցուցահանդեսներ և փառատոներ։ Միավորելով ջանքերը և համագործակցելով մշակույթի ու արվեստի բնագավառի պրոֆեսիոնալների, երկրի և աշխարհի առաջատար թանգարանների հետ՝ այն դարձել է ոչ միայն կարևոր ցուցահանդեսային հարթակ, այլ գիտակրթական, ստեղծագործակցության մշակութային կենտրոն։ Ամառային ժամանակաշրջանում միջոցառումների անցկացման հիմնական վայրը դառնում է թանգարանի բակը և այգին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնատունն ունի 22 սենյակ, որոնցից յուրաքանչյուրը ինքնին յուրահատուկ է և անհատական։ Երկրորդ հարկ են բարձրանում կռած նախշազարդ աստիճաններով։ Որպես հարդարանք օգտագործվում են գունավոր հախճասալիկներ։

Ճակատը հարդարված է կապույտ փայլուն սալիկներով, որը գունային ներդաշնակություն է ստեղծում ցոկոլի անփայլ սպիտակ գույնի և հախճասալի կանաչ ներդիրների հետ։ Ճակտոնին առկա է ծեփածո կանացի գլուխ (տանտիրուհու) վերնաճակատի մասում և անկյունային պատուհանի վրա երկար հյուսերով բուսածածկույթի ցողուններ կան։ Թիթեռնիկի թևերի տեսքով ոճավորված մետաղյա ճաղավանդակներն ու ճպուռները տանիքի վրա և ցանցկեն դարպասները տանը տալիս են անկրկնելիություն և կռածո կառուցվածքների թեթևություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Музей «Усадьба Курлиных» - О музее». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  2. http://gorod-samara.narod.ru/dost/kurlin.html Дом Курлиной
  3. Андрей Артёмов В списках значатся. Как охраняли самарские памятники истории и культуры полвека назад. интернет-журнал «Другой город», 31 января 2017
  4. Андрей Артёмов И мальчики кровавые в глазах. 6 страшных случаев из истории Самары. интернет-журнал «Другой город», 13 мая 2016
  5. В Самаре снова ремонтируют Дом Курлиной. Արխիվացված 2017-03-17 Wayback Machine ТРК «Терра», 6 июня 2016
  6. Андрей Артёмов Поиграем в декаданс. Фоторепортаж с экскурсии по самарскому модерну в 5 остановках. «Другой город», 12 мая 2016
  7. В Музее модерна наконец-то появились экспонаты. «Другой город», 03 декабря 2014

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Е. Борисова, Г. Стернин. Русский модерн.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]