Բախտ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բախտ
ռուս.՝ Счастье
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էհունիսի 6 (18), 1887
ԹարգմանիչԱշոտ Փալանջյան

«Բախտ» (ռուս.՝ «Счастье»), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը, որը գրվել և հրատարկվել է 1887 թվականին, հունիսի 6-ի «Նոր ժամանակ» թերթի («Новое время») № 4046-ում Ան. Չեխով ստորագրությամբ։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Չեխովի «Բախտ» պատմվածքը գրվել է 1887 թվականին, տպագրվել նույն թվականի հունիսի 6-ին «Նոր ժամանակ» թերթի («Новое время») № 4046-ում Ան. Չեխով ստորագրությամբ։ 1888 թվականին, նվիրվելով Յա. Պոլոնսկուն, ներառվել է «Պատմվածքներ» ժողովածուում, գրողի աշխատությունների հրատարակությունում, որը կազմել է Ա. Մարքսը։ Պատմվածքը գրվել է դեպի հարավ Չեխովի ուղևորությունների նյութերի հիման վրա, դայակ Ագաֆյա Կումսկայայի պատմությունների հիշողություններով։ Տագանրոգի շրջանում է գտնվում պատմվածքում հիշատակված, լեգենդներով պսակված Սաուր-Մագիլան։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է սլովակերեն, գերմաներեն, չեխերեն և սերբախորվաթերեն։

Հայերեն թարգմանության հեղինակը Աշոտ Փալանջյանն է[1]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը հիացական արձագանքների է արժանացել ժամանակակիցների կողմից։ Գրողի եղբայր Ալ. Չեխովը հեղինակին գրել է. «Դե, ընկեր, համա թե աղմուկ ես բարձրացրել քո վերջին «տափաստանային» շաբաթօրյակով։ Ընտիր գործ է։ Դրա մասին են միայն խոսում։ Գովասանքներն ամենաթունդն են»։

Պատմվածքը գնահատել է քննադատ Ի. Լևիտանը, որը գրել է Չեխովին. «...դու հիացրել ես ինձ որպես բնանկարիչ։ Օրինակ՝ «Բախտ» պատմվածքում տափաստանների, բլրակների, ոչխարների տեսարանները ապշեցուցիչ են»[2]։

Իսկ քննադատ Կ. Արսենևը պատմվածքը դասել է այն ստեղծագործությունների թվին, որոնք «չափից դուրս աղքատ են թե՛ բովանդակությամբ, թե՛ առանձին գեղեցկություններով, որոնք երբեմն կազմում են Չեխովի ակնարկների գլխավոր ուժը»[3]։

Վ. Գոլցևը նշել է, որ «Բախտ» պատմվածքում պանթեիստական աշխարհայացքը գրողի մոտ «տխուր երանգ» է ստացել[4]։

Ծավալուն անդրադարձ է կատարել Ի. Ջոնսոնը։ Նա նշել է, որ Չեխովի «մակերեսային, ինքնաբավ հումորի» շրջանը փոխվել է «կյանքի գեղարվեստական սառնասիրտ զննման» փուլի, որը հիշեցնում է գիտական մեթոդ[5]։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Մեծ ուղի կոչվող տափաստանային ճանապարհից ոչ հեռու գիշերում էր մոտ երեք հազար ոչխար ունեցող հոտը և երկու հովիվներ՝ դողդոջուն դեմքով ութսուն տարեկան մի անատամ ծերունի և խիտ, սև հոնքերով ու առանց բեղի մի ջահել տղա՝ Սայնկան։ Նրանցից մեկ սաժեն հեռավորության վրա գտնվում էր սև ձիու թամբին հենված մի տղամարդ՝ կալվածատեր Մակարովի հողերի ձիավոր հսկիչ Պանտելեյը։ Ծերունին Պանտելեյի հետ խոսում է չար ոգիների, խոլերայի, այդ տարածքներում հանդիպող կախարդված, թաքցրած գանձերի մասին։ Գանձերը Դոնի կազակները 1812 թվականին թալանել էին ֆրանսիացիներից, հետո լսել, որ իշխանությունը խլելու է դրանք, հորել էին այդ տարածքներում։ Զրուցակիցը հետաքրքրվում է գանձերի փնտրտուքով։ Գանձը նրանք կապում էին բախտի հետ, որը թաղված է հողի տակ։ Հսկիչն ասում է. «Աչքդ տեսնում է, բայց բերանդ կարոտ է... Բախտ գոյություն ունի, բայց փնտրելու խելք չկա»։ Իսկ ծերունին նույնիսկ չգիտի՝ «ինչ կանի գանձը, եթե գտնի այն»։

Մինչև առավոտ խոսելուց հետո զրուցակիցը հեռանում է։ Ամեն մեկն սկսում է մտածել բախտի մասին։ Սայնկային հետաքրքրում էր ոչ թե ինքը՝ բախտը, «որը նրան պետք չէր ու անհասկանալի էր, այլ մարդկային բախտի երազական ու հեքիաթային կողմը»։ Ոչխարները նույնպես մտածում էին...

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չեխով, Անտոն Պավլովիչ; Եսայան, Դորա Գարեգինի; Մկրտչյան, Լևոն (1987). Թոռունյան, Է Բ (ed.). Ընտիր երկեր =: Избранные произведения: Рассказы, повести, пьесы: Պատմվածքներ, վիպակներ, պիեսներ. Ռուս դասականների գրադարան. Երևան: Սովետական գրող.
  2. И. И. Левитан. Письма, документы, воспоминания. М., 1956, стр. 37
  3. «Вестник Европы», 1888, № 7, стр. 261
  4. «Русская мысль», 1894, № 5, стр. 47
  5. "Ст. «В поисках за правдой и смыслом жизни». «Образование», 1903, № 12

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Счастье // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 36, Françoise Darnal-Lesné, Édition L’Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • La Fortune traduit par Édouard Parayre, éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1970, ISBN 2-07-010550-4.
  • Anton Tschechow: Der Mensch im Futteral. Erzählungen. Übersetzt von Kay Borowsky. Nachwort von Ludolf Müller. 334 Seiten, Reclam, Stuttgart 1978, ISBN 978-3-15-009901-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]