Բաշկիրիայի Մ. Վ. Նեստերովի անվան գեղարվեստի պետական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաշկիրիայի Մ. Վ. Նեստերովի անվան գեղարվեստի պետական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՈւֆա
ՀասցեРоссия, Башкортостан, г. Уфа, ул. Гоголя, 27450076[1]
Հիմնադրվել էհունվարի 5, 1919
Կայքmuseum-nesterov.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանի բաշկիրերեն ցուցանակը

Բաշկիրիայի Մ. Վ. Նեստերովի անվան գեղարվեստի պետական թանգարան (բաշկիրերեն՝ М. В. Нестеров исемендәге Башҡорт дәүләт художество музейы), հիմնադրվել է Բաշկորտոստանի Ուֆա քաղաքում, 1919 թվականի հունվարի 5-ին, բացումը եղել է մեկ տարի անց, 1920 թվականի հունվարի 5-ին։ Անվանակոչվել է ի պատիվ ռուս և խորհրդային նկարիչ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների մասնակից Միխայիլ Նեստերովի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգալով իմ հայրենակիցների գեղարվեստական լուսավորվածության մասին, ծնունդով Ուֆայից Մ. Վ. Նեստերովը 1913 թվականին իր հայրենի քաղաքին նվիրել է 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարասկզբի ռուս նկարիչների աշխատանքների յուրահատուկ հավաքածու, ինչպես նաեւ իր իսկ նկարներից մոտ երեսունը։ Նրա նվիրած գեղանկարչական կտավների հավաքածուն ներառում էր աշխատանքներ այնպիսի հայտնի վարպետների, ինչպիսիք են Շիշկինը, Լևիտանը, Յարոշենկոն, Կորովինը, Բենուան, Պոլենովը, Արխիպովը եւ շատ ուրիշներ, որոնք մեր օրերում կազմում են ռուսական գեղանկարչության փառքը։ Այդքան արժեքավոր նվերի ցուցադրության համար Ուֆայի իշխանությունները ենթադրում էին հատուկ տարածք առանձնացնել այդ ժամանակ կառուցվող Ակսակովյան ժողովրդական տնից։ Սակայն շենքի շինարարությունը զգալիորեն ձգձգվեց Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների, իսկ շուտով նաև 1917 թվականի հեղափոխական ցնցումների պատճառով։ Այնպես որ, ընդհուպ մինչև 1919 թվականը նեստերովյան հավաքածուն պահպանման էր հանձնված Մոսկվային։

1919 թվականի նոյեմբերի 7-ին, Ուֆա քաղաքը կոլչակյաններից ազատագրելուց հետո, Ուֆայի գուբերնատորական Հեղափոխական կոմիտեն հատուկ որոշում ընդունեց քաղաքում Հոկտեմբերյան հեղափոխության անվան Գեղարվեստի պրոլետարական թանգարան հիմնելու մասին։ Իսկ քանի որ Ակսակովյան ժողովրդական տան կառուցումը դեռևս ավարտված չէր, ապա թանգարանի համար որպես շինություն ընտրվեց վաճառական-անտառարդյունաբերող Մ. Ա. Լապտևի տունը[2][3]։

Այցելությունների համար թանգարանը հանրության առաջ բացվել է 1920 թվականի հունվարին։ Բայց թանգարանի բացումից առաջ դեռևս պետք էր Նեստերովի հավաքածուն Մոսկվայից Ուֆա փոխադրելու ոչ հեշտ գործն իրականացվեր` անհանգիստ, սովահար և ավերված Ռուսաստանով մեկ անցնելով։ Քաղաքացիական պատերազմով։ Այս պատասխանատու գործը հանձնարարվեց նկարչի ընկեր եւ հայրենակից, անվանի ճարտարապետ Իլյա Բոնդարենկոյին։ Ուֆա ժամանելուն պես նրան վստահվեց թանգարան ղեկավարությունը նույնպես։

Շնորհիվ Ի. Ե. Բոնդարենկոյի անհավանական ժրաջանության, ով բառացիորեն տակնուվրա արեց ամբողջ քաղաքը նոր ստեղծագործությունների որոնման համար, արդեն 1920 թվականի մայիսին թանգարանային հավաքածուն կազմում էր 1500 ցուցանմուշ, իսկ գրադարանը` 2500 հատոր։ 1920-1930-ական թվականներին թանգարանն ակտիվորեն համալրվում էր Մոսկվայի եւ Պերոգրադի թանգարանային ֆոնդերի նմուշներով։ Այդ ժամանակ թանգարանը ստացավ Կ. Ա. Կորովինի, Պ. Վ. Կուզնեցովի, Լ. Վ. Տուրժանսկու, Ի. Ն. Կրամսկոյի, Վ. Գ. Պերովի, Մ. Ա. Վրուբելի, Վ. Ա. Սերովի, Մ. Ֆ. Լարիոնովի, Ն. Ս. Գոնչարովայի և շատ այլ հայտնի արվեստագետների ստեղծագործություններ։ հնագույն ռուսական գեղանկարչության հավաքածուի առանձնակի արժեքավոր նմուշները եղան սրբապատկերները, որոնք ստացվեցից 1921 թվականին Մոսկվայի թանգարանային ֆոնդի միջոցով խոշորագույն կոլեկցիոներ ռեստավրատոր Գրգորի Չիրիկովից[4]։

Թանգարանի ցուցադրությունների համար նախատեսված մակերեսը կազմում է 391 մ², պահպանության մեջ գտնվող ստեղծագործությունների ընդհանուր թիվն ավելի քան 10000. Միխայիլ Նեստերովի գեղանկարչական վաղ ստեղծագործության նկարները, հին ռուսական արվեստի եւ XIX դարից մինչև XX դարի սկզբի ռուսական գեղանկարչության հավաքածուն, ներկայացվել է նաև Բաշկիրիայի ժամանակակից կերպարվեստը և դեկորատիվ-կիրառական արվեստը, կան արեւմտաեվրոպական ծագման և արևելյան արվեստի հավաքածու։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականից Ուֆայի Հոկտեմբերյան հեղափոխության անվան գեղարվեստական պրոլետարական թանգարան, 1921 թվականից Ուֆայի գեղարվեստական պրոլետարական թանգարան, 1922 թվականից Ուֆայի արվեստի թանգարան, 1929 թվականից Բաշկիրիայի պետական թանգարանում (1954 թվականին շնորհվել է Մ. Վ. Նեստերովի անունը), 1994 թվականից Բաշկորտոստանի հանրապետության Մ. Վ. Նեստերովի անվան արվեստի պետական թանգարան, 1998 թվականից  Բաշկիրիայի Մ. Վ. Նեստերովի անվան պետական թանգարան։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հասցեն. 450077, Բաշկորտոստանի հանրապետություն, Ուֆա քաղաք, Գոգոլի փողոց, 27/

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս թանգարանում ցուցադրվում են Բաշկորտոստանի հայտնի նկարիչների կտավներ, ինչպիսիք են. 

Հայրենական արվեստագետներից ցուցադրված են  Մ. Նեստերովայի, Ի Ռեպինի, Մ. Վրուբելի, Հ. Այվազովսկու, Վ. Սերովի, Ի. Լևիտանի, Ա. Սավրասովի, Ա. Կ. Կորովինի գեղանկարչական ստեղծագործությունները, Բ. Կուստոդիևի, Ե. Լանսերի, Ֆ. Մալյավինի նկարները, Պ. Անտոկոլսկովի քանդակը։ Կարևոր ցուցանմուշներից են Մ. Նեստերովի թանգարանին նվիրաբերված 60 աշխատանքները։

  • Հին սրբապատկերներ, առաջին տպագրության եւ ձեռագիր գրքերը, դեկորատիվ-կիրառական արվեստի իրերը. Հին ռուսական գեղանկարչությունը, որը ցուցադրվում է թանգարանում, վերաբերում է սրբապատկերագրության տարբեր դպրոցներին։ Թանգարանի ցուցնմուշներում կան դեիսուսի աստիճանի երկու սրբապատկերներ (սրբապատկերների խումբ), որոնք 16-րդ դարի վերջի անհայտ վարպետի «Տիրամայր» և «Հովհաննես Նախակարապետ» աշխատանքներն են։ 

Տուն-թանգարանի հավաքածուն կազմում է  բոլոր տեսակի կերպարվեստի ավելի քան 4 000 ցուցանմուշ։ Գիտական գրադարանն ունի ավելի քան 10 000 գիրք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственный каталог Музейного фонда Российской Федерации (ռուս.)
  2. Дом М. А. Лаптева
  3. Особняк М.А.Лаптева в Башкирской энциклопедии(չաշխատող հղում)
  4. Светлана Игнатенко. «К 90-летию Башкирского государственного художественного музея им. М. В. Нестерова» Ежемесячный журнал «Бельские просторы»

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշկիրիայի Մ. Վ. Նեստերովի անվան գեղարվեստի պետական թանգարան» հոդվածին։