Բետուլինսկու տուն (Տագանրոգ)
Տեսակ | տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանրոգ |
Հիմնադրված է | 1872 |
Բետուլինսկու տուն (ռուս.՝ Дом Бетулинского), պատշգամբով երկհարկանի շենք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Լերմոնտովի նրբանցք, 11 հասցեում։ Շենքը կառուցվել է XIX դարի երկրորդ կեսին Գրիգորի Եֆիմովիչ Բետուլինսկու կողմից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բետուլինսկիների ընտանիքը Վարվացիի նրբանցք, 11, թաղամաս 113 (ներկայիս Լերմոնտովի նրբանցք, 11) շենքի սեփականատերն էր կառուցման պահից (1872 թվական) մինչև XIX դարի վերջը։ Գրիգորի Եֆիմովիչ Բետուլինսկին եղել է նահանգային քարտուղար։ Հայտնի է, որ նա և կինը` Մարիա Կոնստանտինովնան, ունեին Նատալյա անունով դուստր, որը ծնվել է 1885 թվականի օգոստոսի 10-ին[2]։
Տան հաջորդ սեփականատերը եղել է վաճառականի կին Մարիա Յուրդին։ Նրա ամուսինը զբաղեցրել է հունական հյուպատոսի պաշտոնը[2]։
Հայտնի է տան ևս մեկ սեփականատիրոջ անունը` գեներալ-մայոր Ալեքսանդր Իվանովիչ Կրիժանովսկի։ Նա տան սեփականատեր է եղել մինչև 1910-ական թվականները։ Դրանից հետո տունը պատկանել է պետական խորհրդականի կին Վալենտինա Վլադիմիրովնա Ֆեոդորովային[2]։
Շենքի հարևանությամբ գտնվել է 6 պատուհաններով տուն, որը կառուցել է կոլեգիական ասեսորի կին Պ. Մ. Ռաբոտինան[1]։
Հարևանությամբ գտնվող մյուս` թիվ 13ա տունը կառուցվել է ավելի ուշ` 1910-ական թվականներին։ Դրա սեփականատերը եղել է պետական ասեսոր Օտտո Օտտովիչ Գերմանը։ Տունը գնահատվել է 3200 ռուբլի։ Այն 1916 թվականին գնել է Պավել Տրոֆիմովիչ Շևելևը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Бетулинского дом//Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Дом 11. Дом 11. Лермонтовский переулок». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.