Գրիբոյեդովի նրբանցք (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիբոյեդովի նրբանցք (այլ կիրառումներ)
Գրիբոյեդովի նրբանցք
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն470 մետր
Անվանվել էԱլեքսանդր Գրիբոյեդով
Փոստային ինդեքս346351

Գրիբոյեդովի նրբանցք (ռուս.՝ Переулок Грибоедова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Տատարսկի միկրոշրջանում։ Անվանվել է ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի (1795-1829) պատվին։ Սկիզբ է առնում Մոսկովյան փողոցից և ավարտվում Խորհրդային բանակի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 470 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Գրիբոյեդովի նրբանցքը սկսվում է Մոսկովյան փողոցից, հատում Գնիլուշա գետը, Տուրգենևի փողոցը և ավարտվում Խորհրդային բանակի փողոցի հետ հատումով։ Կարճ նրբանցք է. երկարությունն ընդամենը 470 մետր է, ընդ որում՝ Գնիլուշա գետի վրայով անցնող 80-մետրանոց հատվածը երթևեկելի չէ։ Նրբանցքում կա համարակալված 23 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 9 շինություն, աջ կողմում (զույգ համարներ)` 14։

Գրիբոյեդովի նրբանցքի փոստային դասիչն է՝ 346351։

Նրբանցքն անվանվել է ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, «Խելքից պատուհաս» կատակերգության հեղինակ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի (1795-1829) պատվին։ «Խելքից պատուհաս» չափածո կատակերգությունը ռուսական թատերգության ու պոեզիայի գագաթներից է համարվում։ Գրված լինելով աֆորիստիկ ոճով՝ ժողովրդականացված տասնյակ մեջբերումների տեսքով այն տարածվել է երկրով մեկ։ «Խելքից պատուհաս» կատակերգությունն առաջին անգամ բեմադրվել է Երևանում՝ քաղաքը պարսիկներից 1828 թվականին ազատագրած ռուսական զորքի սպաների ուժերով[1]։ 1829 թվականի հունվարի 30-ին Գրիբոյեդովը, դեսպանատան 37 այլ աշխատակիցների հետ, մոլեռանդ մուսուլմանների խառնամբոխի ձեռքով գազնաբար սպանվել է Թեհրանում[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Эриваньский сюрприз для Грибоедова».
  2. «День в истории / Родился русский писатель и дипломат Александр Сергеевич Грибоедов».
  3. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3, էջեր 210-211».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]