Դեղին սլաքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղին սլաքը
ՀեղինակՎիկտոր Պելևին
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուռուսերեն
ՀրատարակիչՎագրիուս
Հրատարակման տարեթիվ1998
ԳՄՍՀ5-264-00363-7
Թվային տարբերակpelevin.nov.ru/pov/pe-yelar/1.html

«Դեղին սլաքը» (ռուս.՝ «Жёлтая стрела́»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի այլաբանական վիպակը, որը գրվել է 1993 թվականին։ Ընդգրկված է հեղինակի ստեղծագործությունների տարբեր ժողովածուներում։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր գործողությունները տեղի են ունենում «Դեղին սլաքում»՝ դեպի ավերված կամուրջն ընթացող գնացքում, որը հերոսների համար ընդգրկում է ամբողջ աշխարհը։ Անդրեյ անունով գլխավոր հերոսը փորձում է հասկանալ այս աշխարհը։ Նա ճանապարհորդում է գնացքով, շփվում տարբեր մարդկանց հետ և հասկանում նյութական արժեքների շուրջ կենտրոնացած կյանքի ունայնության անօգուտությունը։ Իր մտորումների արդյունքում Անդրեյը դուրս է գալիս գնացքից։ Ամբողջ գնացքն ու նրա ուղևորները քարանում են, Անդրեյն ուղեկցորդից գողանում է բանալիները և բացում զուգարանի դուռը։ Արդյունքում նրա առջև բացվում է փրկությունը առօրյա իրականությունից։

Վիպակի էությունը կարելի է բնութագրել որպես կյանքում սեփական անձի որոնում, նպատակի գիտակցում[1]։ Վիպակի հերոսը ճանապարհ է անցնում ունայն անվերջությունից դեպի զրոն, մարումը կամ արտաժամանակությունը։ Դա է վկայում ստեղծագործության գլուխների անսովոր համարակալումը՝ 12-ից 0։ Գնացքի աշխարհը, նրա գույները, հնչյունները, հոտերը հեղինակը ներկայացնում է բացասական լույսի ներքո[2]։

Վիպակում օգտագործվում են բազմաթիվ այլաբանություններ, բազմիցս խաղարկվում է երկաթուղու թեմատիկան այս աշխարհի ցանկացած օբյեկտում։ Գնացքը խորհրդանշում է կյանքը, քանդված կամուրջը՝ մահը, անիվների տկտկոցը՝ ժամանակի ընթացքը։ Կան մի շարք հղումներ Աստվածաշնչին։ Ստեղծագործությունը պարունակում է նաև ակնարկ Ֆրանց Կաֆկայի «Երկաթուղային ուղևորներ» առակին[2]։ Քննադատների կարծիքով՝ աշխատությունում առկա են Կառլոս Կաստանեդայի առեղծվածային ուսմունքի տարրերը[3]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեղին նետ» վիպակի հիման վրա գրվել է «Արիա» խմբի «Այրվող սլաք» երգի տեքստը («Քիմեռ» ալբոմ)[4]։

Գրվել է նաև ռեփ կատարող Horus-ի (Լուպերկալ) «Պրոմեթևսը գցում է ջահը» ալբոմի «Դեղին սլաքը» երգի տեքստը։

Վիպակի հիման վրա գրվել է «Anacondaz» խմբի «Գնացքները» երգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Путечева О. А., Ряполова В. В. Образ стрелы времени в культуре российского постмодернизма // Общество: философия, история, культура. 2017
  2. 2,0 2,1 Маркова Т. Н. «Поезд идет к разрушенному мосту» (материалы к уроку по повести В. Пелевина «Желтая стрела») // Филологический класс. 2014.
  3. Шляхова С. С. Семиотика звука в повести В. Пелевина «Желтая стрела» // Вестник Оренбургского государственного университета. 2005.
  4. Маргарита Пушкина — «Ария Маргариты» Արխիվացված 2009-02-09 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Крючкова Я. Р. Структурные особенности художественного пространства в повести В. Пелевина «Желтая стрела» // Східнослов’янська філологія. Збірник наукових праць. — Донецький національний університет, 2009. — Вип. 14.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]