Դինամո (մարզադաշտ, Վոլգոգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինամո
Տեսակմարզադաշտ և ճարտարապետական հուշարձան
ՏեղագրությունԿենտրոնական շրջան
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1954
Քարտեզ
Քարտեզ
 Dinamo Stadium, Volgograd Վիքիպահեստում

«Դինամո մարզադաշտ (ռուս.՝ Оли́мпия), Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի Կենտրոնական շրջանում տեղակայված ունիվերսալ սպորտային համալիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ մարզադաշտի կառուցումն այդ տարածքում եղել է Սեննայա հրապարակը, որտեղ տեղակայված էր շուկա։ Այս տեղը դարձել է բացօթյա մարզումների և մրցույթների հարթակ։ Հանդիպումների մեկնարկից առաջ բեռները տեղափոխվում էին, մրցակցության տեղը մաքրվում էր, գերանների փոխարեն տեղադրվում էին ձողեր, և խաղը սկսվում էր։ 1924 թվականի գարնանը տարածքը ցանկապատվել է, հանդիսատեսի համար տեղադրվել են նստարաններ[1]։

1924 թվականի մայիսի 1-ին կոմերտմիության անդամների և երիտասարդների կողմից կոմունիստական շաբաթօրյակների ժամանակ կառուցած մարզադաշտը բացվել է[2][3]։ Մարզադաշտը քաղաքի առաջին սպորտային մարզահամալիրն է և սկզբում կոչվել է «Կարմիր մարզադաշտ»։

Այլ տվյալների համաձայն Սեննայա հրապարակի մարզադաշտը կառուցվել է 1927 թվականի ապրիլին, իսկ 1930 թվականին հանձնվել է «Դինամո» սպորտային միությանը[4]։

Սպորտային համալիր տարածքը գտնվում է Նովոռոսիյսկ, Բալոնին և Կուբանսկ փողոցների սահմաններում։ Գտնվում է Վոլգոգրադի դաշնային անվտանգության ծառայության հովանու ներքո։ Եղել է տեղական «Դինամո» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ Այստեղ անցկացվել են նաև ռուսական տարբեր մրցույթներ ։ Նախկինում եղել է ֆուտբոլային և թեթև աթլետիկայի մարզադաշտ։ Ներկայումս մարզադաշտն ունի թեթևաթլետիկայի 8 վազքուղիներ, մի տրիբունա՝ նախատեսված 2800 հանդիսատեսի համար։ 2007-2009 թվականներին վերակառուցման ընթացքում մարզադաշտի սպորտային միջուկը բաժանվել է մի քանի հարթակների (մինի-ֆուտբոլի, բասկետբոլի և այլն)։ 1970-ական թվականներին մարզադաշտի տարածքում կառուցվել է ըմբշամարտի սրահ և հրաձգարան, 1990 թվականին՝ հանդբոլի մարզադահլիճ և թենիսի կորտեր։ Մարզադաշտի մի մասը (Նովոռոսիյսկ փողոցին հարող տարածք) 2000-ական թվականներին կառուցվել է բազմաբնակարան բնակելի շենք։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստադիոնի հիմնական մուտքը և վարչական շենքը կառուցված են ստալինյան ամպիր ոճով։ «Դինամո» մարզադաշտի սպորտային համալիրը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է։

Սխալմամբ ենթադրում են, որ «Ստալինգրադի ավերակների վրա» ֆուտբոլային խաղը տեղի է ունեցել «Դինամո» մարզադաշտում։ Իրականում, 1943 թվականի գարնանը «Դինամո» մարզադաշտն ամբողջովին ավերված էր, իսկ խաղը տեղի է ունեցել Բեկետովկա շրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Герасимов М., Нефедов К. Сталинград: справочная книга. — 1936. — С. 196. — 269 с. — 5000 экз.
  2. «СТАДИОН ДИНАМО». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  3. ИСТОРИЯ ВОО ОГО ВФСО «ДИНАМО»
  4. Андреев В.Д., Кошель В.Д., Савелов Р.Д., Толстопятов А.Ф., Полуничев П.В., Фёдоров В.Н. Летопись областного футбола. Царицын. Сталинград. Волгоград. 1909-1962. — 2000. — Т. 1. — С. 9. — 238 с. — 250 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]