Դուվակինայի մասնավոր օրիորդաց վարժարան (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուվակինայի մասնավոր օրիորդաց վարժարան
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Ճարտարապետական ոճամպիր
Հիմնադրված է1880
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ա. Դ. Դուվակինայի մասնավոր օրիորդաց վարժարան (ռուս.՝ Частная женская гимназия А. Д. Дувакиной), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Ուսումնական հաստատությունը գտնվում էր Ատամանսկայա փողոց, 42 հասցեի շենքում։ Որոշ աղբյուրներում հիշատակվում է որպես աղջիկների համար Ալեքսեևյան մանկատան շենք[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված աղբյուրից` մասնավոր վարժարանի բացման ամսաթիվը տատանվում է 1880[3] և 1889[4] թվականների միջև։ Վարժարանը դարձել է բաց ուսումնական հաստատություն, որտեղ կարող էին սովորել միջին խավի և այլ դասերի երեխաներ[3]։ 1921 թվականին վարժարանը դարձավ առաջին և երկրորդ աստիճանների երկրորդ մատչելի միավորված խորհրդային դպրոց։ Որոշ ժամանակ անց այստեղ արդեն տեղավորված էր արդյունաբերական-տնտեսական, հատիկաշտեմարանային և անասնաբուժական տեխնիկումը[4]։

XXI դարում նախկին վարժարանի շենքում սովորողներին է ընդունում Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության և պարենի նախարարության Ռոստովի կադրերի վերապատրաստման և ագրոբիզնեսի ինստիտուտը[3]։ 1992 թվականից շենքը համարվում է ճարտարապետության հուշարձան և մշակութային նշանակության օբյեկտ[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի շենքի շինարարությունն ավարտվել է քիչ ավելի վաղ, քան կայացել է ուսումնական հաստատության պաշտոնական բացումը։ Տունը կառուցվել է ամպիր ոճով։ Այս մասին են վկայում պատուհանների համաչափ դասավորությունը, պատերի բաժանումը հարթ որմնասյուների օգնությամբ։ Կառուցելիս շքամուտքը տեղափոխվել է կենտրոնական առանցքից։ Նախկինում դուրս բերված առմուտքի տեղում կախովի հովանոց էր։ Տան ճակատն աչքի է ընկել խիստ դեկորով և տարրերի տեղաբաշխման ռացիոնալությամբ։ Տան վերին հարկը զարդարում են շատ ավելի մեծ քանակությամբ դեկորատիվ տարրեր, քան ստորին հարկը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. 2,0 2,1 «Здание детского Алексеевского приюта для девочек». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ростовский институт переподготовки кадров агробизнеса
  4. 4,0 4,1 4,2 Новочеркасск. Энциклопедия. — Новочеркасск: ООО «Издательство Новопринт»,2005. — 720 с. 1257 ил. — С.82-83