Դրոսսիի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրոսսիի տուն
Տեսակբնակելի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ և Ֆրունզեի փողոց
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Դրոսսիի տուն (ռուս.՝ Дом Дросси), հինավուրց առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Ֆրունզեի փողոց, 22), 1850-ական թվականների ճարտարապետության հուշարձան։ Գտնվում է Ռաբինովիչի տան և Ռաֆաիլովիչի տան միջև։ Ճարտարապետության հուշարձան է, Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ՝ 6100130000 կոդով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնատունը 1850-ականներին կառուցել է տագանրոգցի վաճառական, հացի վաճառական Դմիտրի Դրոսսին[2]։ Շենքը քաղաքի չեխովյան հուշավայրերից է։ Անտոն Չեխովը եղել է տանտիրոջ որդու՝ Անդրեյ Դրոսսիի համադասարանցին վարժարանում, հաճախ եղել է նրանց հյուր։ Անտոնին գրավում էին այս ընտանիքում տիրող մշակութային մթնոլորտը, նրանց երաժշտական երեկոները և տնային ներկայացումները[2]։

1925 թվականին Տագանրոգում իրականացվեց այն մասնավոր տների համընդհանուր պետականացում, որոնց ընդհանուր մակերեսը գերազանցում էր 100 մ²-ը։ Նախկին տերերին կա՛մ տրվում էր փոքր տարածք իրենց նախկին տանը, կա՛մ նրանց տեղափոխում էին այլ բնակարան։ Այդ պետականացման շրջանակներում 1925 թվականին Դրոսսիի տունը բաժանվեց կոմունալ բնակարանների։

Մինչև 1930-ական թվականները տանը բնակվում էր Անդրեյ Դրոսսիի կրտսեր քույրը՝ Մարիա Դմիտրիևնա Ստեյգերը, որը հուշեր է թողել Անտոն Չեխովի մանկական տարիներից[3]։

Շենքի ճակատին տեղադրված է մարմարե հուշատախտակ հետևյալ տեքստով. «Այս տանը գիմնազիստները բեմադրել են սիրողական ներկայացումներ։ Հեղինակը և կատարողը հաճախ եղել է Անտոշա Չեխովը»[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի առանձնատունն արտաքուստ շատ համեստ է՝ աչքի չընկնելով ճարտարապետական վառ լուծումներով։

Տան անվանի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի ճակատը, ինչպես և ամբողջ տունը, գտնվում է սարսափելի վիճակում, որը խորացնում են տանը բնակվող բազմաթիվ սեփականատերերի շենքը «վերանորոգելու և բարեկարգելու նախաձեռնությունները»։ Դրոսսիի տունը վերանորոգելու համայնքային միջոցներ չգտնվեցին ո՛չ մի լայնորեն նշված Չեխովի 150-ամյա հոբելյանի օրերին, ո՛չ էլ հետագայում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ДОМ ДРОССИ Д.А.». Վերցված է 2017 Փետրվար 25-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 Киричек М. С. Дросси дом // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 330. 
  3. Дросси-Стейгер М. Д. Юный Чехов / Публ. Н. А. Роскиной // Литературное наследие. — 1960. — Т. 68. — С. 538—541.
  4. 4,0 4,1 Роскин А. Чехов. — М.: Детгиз, 1959. — 176 с.
  5. Нетреба Ф. Валентин Моисеенко: «Каждый на своем месте должен хорошо делать свою работу»(չաշխատող հղում) // Парламентский вестник Дона. — 2012. — № 6.