Ելենա Նեստերովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Նեստերովա
Ծնվել էհունիսի 13, 1938(1938-06-13)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 14, 1986(1986-08-14) (48 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Ելենա Վասիլևնա Նեստերովա (ռուս.՝ Еле́на Васи́льевна Не́стерова, հունիսի 13, 1938(1938-06-13), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 14, 1986(1986-08-14), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Նեստերովան ծնվել է 1938 թվականին Դոնի Ռոստովում։ 1955 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լենինգրադի մշակույթի ինստիտուտ, որն ավարտել է 1959 թվականին։ Այնուհետև Ռոստովի տարածաշրջանային գիտական գրադարանում աշխատել է որպես մեթոդիստ։ 1960 թվականին Նեստերովայի բանաստեղծությունները հրատարակվել են «Դոն» ամսագրում։ Այս և այլ բանաստեղծություններ ընդգրկվել են Ռոստիզդատում լույս տեսած նրա «Вёсла» առաջին ժողովածուում։ 1964 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ[1]։

Կյանքի փորձ ձեռք բերելու համար Նեստերովան միանում է «Իվան Ֆրանկո» նավի անձնակազմին և մասնակցում հեռավոր երկրների ափերի ուղևորություններին։ Ինչպես գրում է ռոստովցի բանաստեղծ Նիկոլայ Սկրյոբովը, այդ ուղևորություններն ավելի շատ լի էին «ծանր աշխատանքով, քան ռոմանտիկայով»[2]։

Վերադառնալով հայրենի քաղաք` կրկին տարածաշրջանային գրադարանում աշխատում է որպես մեթոդիստ, այնուհետև գրադարանում զբաղեցնում տարբեր պաշտոններ, որոշ ժամանակ նաև դասավանդում է Ռոստովի մշակութային լուսավորության ուսումնարանում։ Այդ ամբողջ ընթացքում Ելենա Նեստերովան գրում է բանաստեղծություններ, դրանք հրատարակում կոլեկտիվ ժողովածուներում և ամսագրերում, այդ թվում`«Օգոնյոկ», «Երիտասարդություն», «Մոսկվա», «Սմենա», «Խորհրդային կինը», «Դոն»։ «Երկրորդ խոսք» բանաստեղծությունների երկրորդ լիամետրաժ հավաքածուն Նեստերովային հաջողվում է հրատարակել միայն 1975 թվականին, որի համար 1976 թվականին Նեստերովան ընդունվում է ԽՍՀՄ գրողների միության շարքերը։

1979 թվականին Նեստերովան դարձել է «Դոն» տարածաշրջանային երիտասարդական գրական ասոցիացիայի ղեկավար։ Նա օգնել է դոնյան շատ բանաստեղծների։ Ասոցիացիայի գործունեությանը մասնակցել են Գեորգի Բուլատովը, Գենադի Ժուկովը, Իգոր Բոնդարևսկին, Վիտալի Կալաշնիկովը, Ալեքսանդր Բրուկոն։ Նեստերովան եղել է «Պուշկինը և հնությունը» տոնակատարության առաջին վարողը, որը կազմակերպվել է «Տանաիս» թանգարան-արգելոցում։

Ռոստիզդատը թողարկել է «Ապրիլյան փոթորիկ» (1979, 1982), իսկ մոսկովյան «Սովրեմեննիկ» հրատարակչությունը` «Ալիքների հետք» (1984) բանաստեղծությունների ժողովածուն։

Նեստերովայի բանաստեղծությունների հիմնական թեման ժամանակակից կնոջ ներքին աշխարհն է։ Նա նաև բազմաթիվ բանաստեղծություններ է գրել Ատոմմաշի և վեպ «Ալյոնա Արզամասկայի» մասին։

1986 թվականին «Կանանց մենախոսություն» ժողովածուի տպագրման նախապատրաստման ընթացքում Նեստերովան կոնֆլիկտ է ունեցել խմբագրի հետ։ Ըստ ռոստովցի բանաստեղծներ Նիկոլայ Սկրյոբովի[3] և Լյուբով Վոլոշինովայի[4]` դա Նեստերովայի համար ծանր հարված էր։ 1986 թվականի օգոստոսի 14-ին Ելենա Վասիլևնա Նեստերովան մահացել է անորոշ հանգամանքներում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան (1976 թ.)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Весла. - Ростов н/Д: Кн. изд-во, 1964. - 47 с. - 3000 экз.
  • [Стихи]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1968. - 23 с. - (Поэзия Дона). - 3000 экз.
  • Второе слово. - Ростов н/Д: Кн. изд-во, 1975. - 39 с. - 5500 экз.
  • Апрельская буря: Лирика. - Ростов н/Д: Кн. изд-во, 1979. - 109 с. - 5000 экз.
  • Рассветные окна: Стихи и поэма [«Алёна Арзамасская»]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1982. - 79 с. - 5000 экз.
  • След волны. - М.: Современник, 1983. - 78 с. - (Новинки «Современника»). - 10 000 экз.
  • Монолог женщины. - Ростов н/Д: Кн. изд-во, 1987. - 190 с. - 5000 экз.
  • До последнего вздоха. - Ростов н/Д: Кн. изд-во, 1992.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 226-231. - 416 с. - 20 000 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 226. - 416 с. - 20 000 экз.
  2. Скрёбов, Николай Михайлович Молчаливая песня // Венок Елене: Сборник памяти Е. В. Нестеровой / Волошинова Л. Ф.. — Ростов н/Д: «Странник», 2008. — С. 46. — 80 с.
  3. Скрёбов Н. М. Молчаливая песня // Венок Елене. - С. 47-48.
  4. Волошинова Л. Ф. Вспоминаю Елену Васильевну… // Венок Елене. - С. 57-58.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]