Երիցուկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիցուկը
դան․՝ Gaaseurten
Տեսակհեքիաթ, հրատարակություն և գրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ[1]
Ձևպատմվածք
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Բնագիր լեզուչեխերեն
ՀրատարակչությունIgnác Leopold Kober?
Հրատարակվել էհոկտեմբերի 2, 1838
Թվային տարբերակkramerius5.nkp.cz/uuid/uuid:6874fcc0-7043-11dd-8c33-000d606f5dc6

Երիցուկը (դան․՝ Gåseurten), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1838 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքից դուրս, ուղիղ ճանապարհի եզրին կար մի ամառանոց։ Ամառանոցից ոչ հեռու, ուղիղ առվի ափին բուսնել էր մի երիցուկ։ Երիցուկը աճում էր ոչ թե օրով, այլ ժամով։ Ցանկապատի այն կողմը, պարտեզում, բացվել էին պատկառելի, հպարտ ծաղիկներ և, որքան ավելի քիչ էին բուրմունք տալիս, այդքան ավելի էին գոռոզանում։ Գոռոզ ծաղիկներից ոչ մեկը չէր նկատում երիցուկին։ Երիցուկը մտածեց, որ արտույտը նրանց անպայման հյուր կգնա։ Հանկարծ նա լսեց արտույտի ձայնը, որը ցած իջավ ոչ թե գոռոզ ծաղիկների մոտ, այլ համեստ երիցուկի մոտ։ Թռչնակը ոստոստում էր երիցուկի շուրջը և երգում։ Թռչնակը մի գեղեցիկ երգ երգեց և թռավ դեպի կապույտ երկինք։ Հենց այդ պահին պարտեզ մտավ մի աղջիկ` սուր փայտե դանակը ձեռքին և սկսեց կտրել փքված լալաները։ Երիցուկը ուրախացավ, որ ինքը բուսնել է ցանկապատից դուրս, խոտերի մեջ, որտեղ իրեն ոչ ոք չի նկատում։ Իսկ երբ արևը մայր մտավ, նա իր պսակաթերթիկները ծալեց ու քնեց, և ամբողջ գիշեր երազում տեսնում էր կարմիր արևը ու փոքրիկ թռչնակին։ Առավոտյան, երբ ծաղիկը նորից իր թերթիկները բացեց և, ինչպես մանկիկն իր թաթիկները մեկնեց դեպի օդն ու լույսն, նա ճանաչեց թռչնակի ձայնը. թռչնակը էլի երգում էր, բայց շատ թախծոտ։ Եվ նա պատճառ ուներ դրա համար. խեղճը ընկել էր թակարդը և այժմ նստած է բաց լուսամուտի մոտ կախված վանդակում։ Երիցուկը ամբողջ սրտով ուզում էր օգնել գերի թռչնակին, սակայն չէր կարող։ Հանկարծ պարտեզից դուրս եկան երկու փոքրիկ տղա։ Նրանցից մեկի ձեռքին կար նույնպիսի մեծ, սուր դանակ, ինչպես ուներ այն աղջիկը, որ կտրել էր լալաները։ Տղաները մոտեցան ուղիղ երիցուկին, որն ամենևին չէր հասկանում, թե ինչ է հարկավոր նրանց[2]։ Տղաները որոշում են ճիմ կտրել իրենց արտույտի համար և երիցուկը մնում է ճիմի հենց կենտրոնում։ Երիցուկը ճիմի վրա ընկնում է արտույտի վանդակը։ Երբ արտույտը մահանում է, տղաները թաղում են նրան, իսկ երիցուկին շպրտում են փոշոտ փողոց։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երիցուկ
  • Արտույտ
  • Տարբեր ծաղիկներ
  • Աղջիկ
  • Երկու տղաներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://wolnelektury.pl/katalog/lektura/polny-kwiatek/
  2. Հ. Ք. Անդերսեն, «Հեքիաթներ», Երևան, 2015, էջ 84-87

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիցուկը