Զոհված զինվորների հուշարձան (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոհված զինվորների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1957
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնի Սուլին
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակկանգուն

Զոհված զինվորների հուշարձան (ռուս.՝ Памятник погибшим воинам), հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Կազաչի միկրոշրջանում (ռուս.՝ микрорайон Казачий)։ Հուշարձանը եղբայրական գերեզմանի վրա տեղադրվել է 1957 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը Քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ տեղադրվել է 1957 թվականի մայիսի 9-ին Գագարինի փողոցում Կրասնի Սուլինի Կազաչի ավանում (միկրոշրջան)։ Այն գտնվում է քաղաքացիական գերեզմանոցում[1]։

Հուշարձանը կանգնեցվել է 1918 թվականին քաղաքը սպիտակգվարդիականներից ազատագրելու ժամանակ զոհվածների հիշատակին։ Այդ ժամանակ զոհվել է խորհրդային բանակի 15 զինվոր, 1 սպա[1]։

1918 թվականի փետրվարի 11-ին Կալեդինի ջոկատներից Ա. Վ. Մոկրոուսովի հրամանատարությամբ Սևծովյան նավաստիների ջոկատի կողմից Սուլինի ազատագրումից հետո ավանում ձևավորվել է Սուլինի 1-ին սոցիալիստական ջոկատը։ Մետաղագործները և հանքագործները անձնվիրաբար պայքարել են Կրասնովի և Դենիկինի սպիտակգվարդիական զորամիավորումների դեմ։ Այդ պայքարում սպանվել են շատ բնակիչներ։ Հերոսների պատվին քաղաքում կառուցվել է հուշարձան, որը գտնվում է Կազաչի միկրոշրջանի գերեզմանոցում[1]։

1943 թվականին, քաղաքи գերմանական օկուպացիայի ժամանակ, նույն գերեզմանում թաղվել է ևս 18 մարդ[1]։

Հուշարձանի առջևի մասում փակցված տախտակին գրված է. «Հավերժ փառք մեր Հայրենիքի ազատության և անկախության համար պայքարում ընկած հերոսներին»[1]։

Ավելի ներքև զոհված զինվորների ցանկով տախտակն է. «Այստեղ թաղված են 1918 թվականին Սուլինի սոցիալիստական գնդի կարմիրբանակայինները և 1943 թվականի Խորհրդային բանակի զինվորները»[1].

Նոսով Վ. Ս.՝ հեղափոխական ջոկատի հրամանատար
Դոնցով՝ ջոկատի հրամանատար
Պրիեմչենկո Կ.՝ հետևակային հետախուզության հրամանատար
Դորոֆեև Դ.՝ ենթասպա
Նովիկով Ռ. Մ.՝ կարմիրբանակային
Տոլստոռեբրով Տ.՝ կարմիրբանակային
Սիրոլոմոլոտով Ի.՝ կարմիրբանակային
Կոստրոբին Ս.՝ կարմիրբանակային
Կովալյովա Մ. Ս.՝ կարմիրբանակային
Անիսիմովա Ա. Պ.՝ կարմիրբանակային
Տիսլենկո Մ. Ս.՝ կարմիրբանակային
Սիմոնով Ա.՝ կարմիրբանակային
Սկորոպուպով Ս. Գ.՝ կարմիրբանակային
Մանցև Ֆ.՝ կարմիրբանակային
Կուտիլով Ի. Ի.՝ Հայրենական մեծ պատերազմի կարմիրբանակային
Ինոզեմցև՝ լեյտենանտ

Մյուսների անունները պարզված չեն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Памятник погибшим воинам (Братская могила. Поселок Казачий ул. Гагарина)».