Զվեգինցևի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զվեգինցևի տուն
Տեսակտեսարժան վայր, բնակելի տուն և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Հասցե(Q4335653)
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Հիմնադրված է1836
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Զվեգինցևի տուն (ռուս.՝ Дом Звегинцева, նաև՝ Տիմոֆեևների տուն, ռուս.՝ дом Тимофеевых), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1836-1839 թթ.: Տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1][2]։ Տեղակայված է Օրանժերեյնայա փողոցի թիվ 29/23 հասցեում, Պուշկինսկայա փողոցի անկյունում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի հրապարակի արևելյան մասում գտնվող մեծ տարածքը ըստ քաղաքի գլխավոր հատակագծի հատկացվել է պետական հիմնարկի և երկար ժամանակ դատարկ է մնացել։ 1835 թվականին տարածքները հատկացվել են մասնավոր բնակելի շենքերի կառուցման համար։ Ճարտարապետ Սեբաստյան Չերֆոլիոյի կազմած նախագծով բոլոր հինգ տները կազմել են մեկ միասնական համալիր։ Պուշկինսկայա փողոցի անկյունում գտնվող տունը նախատեսված էր պալատական 5-րդ աստիճանի ենթա-շտալմեյստերի համար։ Հետագայում այն անցել է կայսեր անձնական սպասավոր Վ. Պ. Պոտապովին։ Նրա օրոք տան տարածքն ընդարձակվել է բակի կողմից։ Ըստ Պոտապովի կտակի՝ տունն անցել է Եկատերինայի տաճարի հոգևորականությանը, և այնտեղ տեղակայվել է ծխական դպրոցը (ըստ այլ աղբյուրների՝ դպրոցը տանը տեղակայվել է 1867 թվականին)։ 1963 թվականին տունը կապիտալ վերանորոգվել է։ Տունը մնում է բնակելի, նրա առաջին հարկում երկար ժամանակ գտնվում են հասարակական սննդի ձեռնարկություններ[3][4][5]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը հրապարակի մյուս կողմում գտնվող Ռոդաքսի տան հետ ձևավորված է միատեսակ կերպով։ Ըստ նախագծի՝ տունը քառակուսի է, եռահարկ (հաշվարկվում է նաև բարձր ցոկոլային ռուստաշար հարկը)։ Ճոխ ծեփածո դեկորը ձևավորում է հավասարապես զետեղված պատուհանային բացվածքները, մասնավորապես, պատուհանների նեղ զարդաքիվերը, ինչպես նաև զարդարում է ֆրիզը։ Գերիշխում է ծաղկային զարդանախշը, ֆրիզի վրա կրկնվում են կարապների զույգերի պատկերները։ Ձևավորման մեջ նկատվել են բյուզանդական մոտիվներ, որոնք կիրառվել են հին ռուսական ճարտարապետության մեջ[3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дом Звегинцева (Тимофеевых)». КГИОП Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  2. Решение исполкома Ленгорсовета № 650 от 25.08.1975
  3. 3,0 3,1 «Оранжерейная 19, 21, 23, 27, 29. Дома архитектора Черфолио». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  4. 4,0 4,1 «Оранжерейная 29. Дом Звегинцева (Тимофеевых)». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  5. 5,0 5,1 «Дом Звегинцева - Дом В. П. Потапова - Дом причта Екатерининского собора». citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. — М.: Центрполиграф, 2009. — С. 363-364. — 638 с. — ISBN 978-5-9524-4249-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]