Թաթարստանի հանրապետության ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաթարստանի հանրապետության ազգային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
ՎայրTrade Arcade complex, Kazan?
Հիմնադրվել է1894
Կայքtatmuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Թաթարստանի հանրապետության ազգային թանգարան, կրճատ` ԹՀ ԱԹ (թաթ.՝ Татарстан Республикасы Милли музее), գիտահետազոտական և կրթամշակութային հաստատություն, Թաթարստանի Հանրապետության առաջատար թանգարանային կենտրոն եւ Պովոլժիեի ամենամեծ պատմամշակութային թանգարաններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազանում Հանրային թանգարան ստեղծելու գաղափարն առաջացել է Կազանի համալսարանի ուսուցիչների միջավայրում[1]. համալսարանն ուներ տարածաշրջան պատմության և գիտական հավաքածուների մեծածավալ հավաքածու։ 1870 թվականի վերջում պրոֆեսոր Ն. Պ. Զագոսկին Կայսերական համալսարանին առընթեր Հնագիտության, պատմության եւ ազգագրության միության նիստերին բարձրացրել է քաղաքային թանգարան ստեղծելու հարցը[2]։

1879 թվականի սկզբից Ընկերության անդամները սկսեցին զբաղվել Կազան քաղաքում տարածաշրջանի անցյալ եւ ներկա կյանքի մասին հանրային թանգարան հիմնելու նախապատրաստման աշխատանքներով[3]։
- «Կազանի նահանգային նորություններ» պաշտոնական թերթ, 1879 թվականի մարտի 21

Սակայն ընկերության կողմից ստեղծված թանգարանը հանրային չդարձավ.

Գտնվելով մի փոքր, ցածր սենյակում, գրադարանի և արխիվի հետ միասին, այն իրենից ներկայացնում էր տարբեր հնագիտական եւ ազգագրական օբյեկտների մի պահեստ, կուտակված ցուցափեղկերով, պահարաններում և արկղերում, որն այդ վիճակում ոչ միայն հանրության համար, այլեւ նույնիսկ Ընկերության անդամների գիտական գործունեության համար մատչելի չէր[3]։
- Վասիլի Ֆլորինսկիի զեկույցը թանգարանի մասին, 1882 թվական

1886 թվականին Կազանի արհեստագործական եւ գյուղատնտեսական ցուցահանդեսի անցկացման ժամանակ, նրա` Ռուսական Տեխնիկական ընկերության Կազանի բաժանմունքի կազմակերպիչ անդամների կողմից 1886 թվականի օգոստոսի 31-ի նիստում քննարկվել է Կազանի ռեալական ուսումնարանի տնօրեն Ալեքսանդր Օռլովի թանգարանային նախագիծը[4]։ Գուբերնատորական Զեմստվոյի եւ Քաղաքային դումայի որոշիչ անդամ, «Կազանի համալսարանի հնագիտության, պատմության եւ ազգագրության միության» անդամ, Կազանի համալսարանի պրոֆեսոր Ն. Ա. Օսոկինի մասնակցությամբ Քաղաքային մանկավարժական թանգարանի նախագիծը հավանության է արժանացել Քաղաքային դումայի կողմից։

Սակր, բրոնզ, Անանիկյան մշակույթ, մ. թ. ա. VII-V դարեր, Թաթարստանի Հանրապետության ազգային թանգարան

Համառուսական գիտա-արդյունաբերական ցուցահանդեսը, որն անցել է Կազանում 1890 թվականի սեպտեմբերի 15 (27) - 16 (28), զգալիորեն փոխհատուցվել է եւ քաղաքին տվել է մի շարք եզակի նմուշներ[5]։ Կազանի քաղաքագլուխ Ս. Վ. Դյաչենկոն հանդիսավոր փակման ժամանակ իր ելույթում կոչ է արել օգնություն ցուցաբերել քաղաքային թանգարանի կազմակերպման գործին։ Քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվել թանգարանին տրամադրել պատմական հնությունների մասնավոր, համալսարանական և հասարակական հավաքածուներ։

Նոր նախագիծը եւ թանգարանի կանոնադրությունը գրել է Ռաֆաիլ Ռիզպոլոժենսկին[6]։ 1891 թվականի մայիսին, կազանյան Քաղաքային դումայի նիստում կազմվել է Թանգարանի ստեղծման հանձնաժողով։ Թանգարանի կառուցման համար դրամահավաք է իրականացվել, որը տվել է ավելի քան 5000 ռուբլի։ Միջոցները տրամադրել են կազանցի հայտնի վաճառականներ և արդյունաբերողներ Ի. Ի. Ալաֆուզովը, Պ. Վ. Շչետինկինը, Յ. Ֆ. Շամովը, Ի. Վ. Ալեքսանդրովը, Մ. Տ. Ատլաշկինը, Վ. Ե. Սոլոմինը, Մ. Ս. Կորոլկովը և այլք։ Օ. Ս. Ալեքսանդրովա-Գեինսի խոշոր նվիրատվության (500 000 ռուբլի արծաթով, պահանջելով, որ թանգարանը տեղակայվի Վոսկրեսենսկի փողոցում) շնորհիվ թանգարանի համար որոշվել է կառուցել Հյուրի պալատի շենքը[7]։

Թանգարանային հավաքածուի հիմքը կազմել է Կազանի հնագետ, պատմաբան, կոլեկցիոներ Անդրեյ Լիխաչովի ծավալուն, 40-հազարանոց հավաքածուն, ինչը ապագա թանգարանի համար քաղաքին փոխանցել է նրա եղբայրը փոխծովակալ Ի. Ֆ. Լիխաչովը 1891 թվականին[8]։

Թանգարանի կանոնադրությունը հաստատվել է 1894 թվականին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1895 թվականի ապրիլի 5-ին[9]։

Քաղաքային թանգարանի բացմանը ներկա են եղել Կազանի համալսարանի և Ն Է. Բաումանի անվան Անասնաբուժական ինստիտուտի պրոֆեսորներ, դասախոսներ և ուսանողներ, Քաղաքային դումայի անդամներ, Կազանի գուբերնիայի մարզպետ Պ. Ա. Պոլտորացկին, Կազանի ուսումնական շրջանի հոգաբարձու Վ. Ա. Պոպովը եւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ, վարդապետ Ֆիլարետը եւ այլ հոգեւորականներ, բազմաթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ եւ հենց իրենք` թանգարանի ստեղծողները։

Առաջին թանգարանային հավաքածուների կազմավորման ակունքներում կանգնած են եղել նաև Կազանի համալսարանի գիտնականներ Ա. Ա. Շտուկենբերգը, Ն. Պ. Զագոսկին, Պ. Ի. Կրոտովը, Ն. Ֆ. Վիսոցկին, Ն. Ֆ. Կատանովը և ուրիշներ։ Թանգարանի ֆոնդերն ակտիվորեն լրացրել են Կազանի կոլեկցիոներներ եւ բարերարներ Վ. Ի. Զաուսայլովը[10][11], Օ. Ս. Ալեքսանդրովա Գեինսը, Գ. Գալեևը (Բարուդի), Դ. Ի. Օբրազցովը և ուրիշներ։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Հյուրերի պալատի առաջին և երկրորդ հարկերում եւ ի սկզբանե բաղկացած էր չորս բաժիններից.

  1. ուսումնական բաժին
  2. պատմա-ազգագրական բաժին
  3. բնական-պատմական բաժին
  4. Ա. Ֆ. Լիխաչովի անվան թանգարան։

Ա. Ֆ. Լիխաչովի թանգարանի համար ստեղծվել է հատուկ հոգաբարձություն, որը կազմի մեջ էին քաղաքային գլուխը, քաղաքային դումայի ձայն ունեցողները, և ներկայացուցիչ Լիխաչովներ ազնվական տոհմից։ Բաժինների տնօրեններ դարձան Կազանի համալսարանի պրոֆեսոները, իսկ Թանգարանի խորհրդի առաջին նախագահ (թանգարանի տնօրեն) ընտրվեց քաղաքային գլուխ Ս. Վ. Դյաչենկոն։

Անվան փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գոյության տարիներին թանգարանի անվանումը բազմիցս փոխվել է. 

1918 թվականից` Գուբերնիայի թանգարան

1921 թվականից` ԹԻԽՍՀ Կենտրոնական թանգարան

1944 թվականից` ԹԻԽՍՀ Պետական թանգարան

1982 թվականից` ԹԻԽՍՀ Պետական միասնական թանգարան (ԹՀ)

2001 թվականից` Թաթարստանի Հանրապետության Ազգային թանգարան[12][13]։

Թանգարանային ֆոնդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ժամանակակից ֆոնդերը կազմում են ավելի քան 805 400 միավոր, որոնցից 580 085-ը հիմնական ֆոնդի առարկաներն են։ Նրանք համակարգված ընդգրկում են մարզի ամբողջ պատմության թեմատիկան, արժեք ներկայացնելով Պովոլժիեի և Անդրուրալի ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար։

Անանիկյան մշակույթի զինվորի հանդերձանք, Թաթարստանի հանրապետության ազգային թանգարան
Դաշույն. Բրոնզ, Անանիկյան մշակույթ, մ. թ. ա. V դար, Թաթարստանի Հանրապետության ազգային թանգարան

Ֆոնդերի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնագիտության ֆոնդ - 246 257 միավոր
  • Առարկայական աղբյուրների ֆոնդ (այդ թվում ճենապակու եւ հախճապակյա ամանեղենի հավաքածուն) - 12 200 միավոր
  • Ազգագրության ֆոնդ - 15 000 միավոր
  • Թանկարժեք մետաղների ֆոնդ - 4 050 միավոր
  • Զենքի ֆոնդ - 915 միավոր
  • Դրամագիտության ֆոնդ - 109 457 միավոր
  • Գրավոր աղբյուրների ֆոնդ - 130 000 միավոր
  • Թաթարական մշակույթի գործիչների արխիվի ֆոնդ - 30 000 միավոր
  • Հազվագյուտ գրքի ֆոնդ - 22 000 միավոր
  • Կիրառական նյութերի հիմնադրամ - 73 877 միավոր
  • Ֆոնոֆոնդ - 40 000 միավոր
  • Նեգատիվների ֆոնդ - 42 000 միավոր
  • Բնական պատմության ֆոնդ - 7 000 միավոր։

Եզակի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի առավել արժեքավոր (եզակի) հավաքածուներից են[14][15].

Թանգարանային համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը զբաղեցնում է Կազանի Հյուրերի պալատի նախկին շենքը, որը ճարտարապետական եւ պատմության դաշնային նշանակության հուշարձան է։ Նրա ճարտարապետական տեսքը սկսել է ձևավորվել XIX դարի սկզբին։ Հետագայում շենքը բազմիցս վերակառուցվել է։ Ժամանակակից տեսքը ստացել է 1990-ական թվականների ռեստավրացիայից հետո։

Ներկայումս թանգարանի զբաղեցրած տարածքը բաշխված է հետևյալ կերպ.

  • ցուցադրական-ցուցահանդեսային տարածք - 5206 մ²
  • ժամանակավոր ցուցահանդեսներ - 1200 մ²
  • ֆոնդի պահեստներ - 6015 մ²։

Թանգարանի գործունեություն [խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում աշխատում են 348 աշխատակից, որոնցից 79 գիտական։ Թանգարանի գիտահետազոտական գործունեությունն իրականացվում է, գլխավորապես, պատմության, բնագիտության, ազգագրության եւ գրականության բնագավառներում։

1939 թվականից թանգարանում գործում է Գիտական խորհուրդ։ Բացի այդ, թանգարանում աշխատում են գիտա-մեթոդական, ցուցանմուշային խորհուրդներ, Կազմակերպչական խորհուրդ եւ այլ կառույցներ, որոնք միջոցով համակարգվում են թանգարանի եւ կազմակերպության տարբեր տեսակի գործունեությունները։ Նրանց հովանավորությամբ անցկացվում են ավանդական գիտագործնական համաժողովներ, ընթերցումներ, «Տեղական պատմության չորեքշաբթիներ»։

2001 թվականին ԹՀ Նախարարների Կաբինետը հաստատվել է հայեցակարգ, ըստ որի թանգարանի բազայի վրա նախատեսվում է ստեղծել խոշոր մշակութային-մանկավարժական կենտրոն, որը նախատեսում է թանգարանային գործունեության ակումբների և խմբակների միավորում։ Իրականացվող վերակառուցման նախագիծը ԹՀ ԱԹ-ն նախատեսում է ստեղծել ցուցադրություն, որը կգերազանցի 6000 մ² մակերեսը։

2006 թվականին «Թանգարանի երաժշտություն» նախագիծը, որը ներկայացրել է ԹՀ ԱԹ-ն, դարձել է «Փոփոխվող թանգարան փոփոխվող աշխարհում» մրցույթի հաղթող` «Թանգարանային հետազոտություններ» անվանակարգում։

Ամենամյա թանգարանային միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի մասնաճյուղեր [խմբագրել | խմբագրել կոդը]

1981-2005 թվականներին թանգարանը թանգարանային կազմակերպության գլխամասային հիմնարկն էր, որի կազմի մեջ մտնում էին հանրապետության ավելի քան 80 թանգարաններ։

Բարեփոխումների արդյունքում ԹՀ Ազգային թանգարանը Կազանում այժմ ունի 10 մասնաճյուղ եւ բաժիններ, ինչպես նաև մասնաճյուղ Վերխնեուսլոնսկի շրջանում եւ բաժին Կամսկո-Ուստինսկի շրջանում։ Բացի այդ, ՆՄ ԹՀ-ը խոշորագույն գիտական և մեթոդական կենտրոնն է մասնաճյուղերի եւ հանրապետության ավելի քան 400 հասարակական թանգարանների համար անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից։

ԹՀ ԱԹ մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹՀ ԱԹ կառուցվածքային ստորաբաժանումները բաժինների կարգավիճակով[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Назипова Г. Р. Университет и музей: исторический опыт губернской Казани. — Казань: Изд-во «Школа», 2004.
  2. См. также: Флоринский В. М. Проект публичного историко-этнографического музея при Обществе археологии, истории и этнографии // Известия ОАИЭ. — 1878 год. — Т. 1. — № 5.
  3. 3,0 3,1 Назипова Г. Р. Казанский городской музей: Очерки истории 1895—1917 годов. — Казань: Изд-во «Kazan-Казань», 2000.
  4. Проект устройства в городе Казани художественного, промышленно-технического музея // Волжский вестник. — № 189. — 3 сентября 1886 года.
  5. См.: Андрей Лебедев. Всероссийская, она же — первая Казанская(չաշխատող հղում) // Республика Татарстан. — 14 июля 2005 года.
  6. Ризположенский Р. В. Проект организации и Устава Казанского научно-промышленного музея. — Казань, 1890.
  7. Казанский городской научно-промышленный музей Արխիվացված 2012-11-06 Wayback Machine // Сайт Национального музея РТ.
  8. См.: Назипова Г. Р., Измайлова С. Ю. Казанский антиквариум. — Казань: Изд-во «Фолиантъ», 2006.
  9. «ԹՀ Ազգային թանգարանի Պաշտոնական կայք».
  10. Карташова Е. И. В. И. Заусайлов в формировании коллекции историко-этнографического отдела Казанского городского научно-промышленного музея. Тезисы конференции // Дьяконовские чтения в Национальном музее Республики Татарстан. — Казань, 2001.
  11. Сергей Ивановский «Белая ворона» из Казани // Независимая газета. — 10 октября 2000 года.
  12. Синицына К. Р. Полвека музеев Казани и Татарии: Очерки истории 1917—1967 годов. — Казань: Изд-во «Kazan-Казань», 2002.
  13. Валеева Л. Г. Страницы прошлого листая: Из истории Государственного объединенного музея ТАССР 1970—1980 годов. — Казань: Изд-во «Kazan-Казань», 2005.
  14. Национальный музей Республики Татарстан // Сайт «Музеи России» Российской сети культурного наследия.
  15. Описание фондов Արխիվացված 2012-11-06 Wayback Machine // Сайт Национального музея РТ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дьяконов В. М. Моя жизнь и музей. — Сорок лет участия в музейном строительстве. — Казань: Изд-во «Kazan-Казань», 2006.
  • Сбережённая память. 110 лет Национальному музею Республики Татарстан // Спецвыпуск журнала «Казань». — 2005. — № 3.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹՀ Ազգային թանգարանի Պաշտոնական կայք

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթարստանի հանրապետության ազգային թանգարան» հոդվածին։