Ժամացույցի աշտարակ (Նիժնի Նովգորոդի կրեմլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամացույցի աշտարակ
Տեսակտեսարժան վայր, աշտարակ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Նովգորոդ
Մասն էNizhny Novgorod Kremlin?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ժամացույցի աշտարակ (ռուս.՝ Часовая башня), Նիժնեգորոդյան կրեմլի աշտարակ։ Տեղակայված է Հյուսիսային և Իվանովյան աշտարակների լեռնային մասի միջև, որի ցանկապատի մի մասը սանդղավանդի ձևով իջնում է դեպի ձորակը։ Ժամացույցի և Հյուսիսային աշտարակների միջև ընկած սանդղավանդը ամենափոքրն է Կրեմլում, նրա երկարությունը ընդամենը 39 մետր է։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվելով ամրոցի ամենաբարձր կետում Ժամացույցի աշտարակը ծառայում էր որպես պահակախմբի գլխավոր հենակետ և հավանաբար ամրոցի կայազորի հրամանատարական կենտրոնն էր։ Նիժնինովգորոդցի գավառագետ Նիկոլայ Խրամցովսկու մոտ կարելի է հանդիպել աշտարակի անվան բացատրությանը։ 16-րդ դարում պետական միջոցների հաշվին աշտարակի վրա տեղադրվեցին գլխավոր քաղաքային ժամացույցը և տագնապի զանգերը, որոնց զանգն ամրոցի պահապաններին, պաշտպանական զգոնության էր կոչում։

Ժամացույցի մեխանիզմը տեղակայված էր աշտարակի վերևում փայտե խրճիթի ներսում, որը հնգանիստ գերանաշենքի տեսք ուներ։ Հին ռուսական օրական ժամային հաշվառքին համապատասխան ժամացույցի թվահարթակը ուներ 17 բաժանում, որը համապատասխանում էր ամառային ամենաերկար օրվա ժամերի քանակին։ Առանձին հաշվում էին ցերեկային և գիշերային ժամերը, արևածագի առաջին ժամը համապատասխանում էր օրվա առաջին ժամին, իսկ արևի մայրամուտի ժամը նշանակում էր գիշերվա առաջին ժամը։

18-րդ դարում իրականացված վերակառուցումից հետո ժամային մեխանիզմը սկսեց ցույց տալ նաև ժամերի առանձին մասերը, որի մասին են վկայում նիժնինովգորոդյան վոյեվոդի կողմից 1703 թվականին կատարված գրառումները։ Աշտարակում ծառայում էր հատուկ պատրաստություն անցած «ժամագործը», որը հետևում էր ժամացույցի անսխալ աշխատանքին։ Ժամացույցի աշտարակի ազդանշանային հարթակից ժամապահները մշտապես հետևում էին ցամաքով և Վոլգա գետով թշնամու մոտենալուն և տեղաշարժերին։ Ամրաշինական կառույցը հրանոթային համակարգեր չուներ, բայց աշտարակի նկուղում պահվում էր վառոդ և սննդամթերք։ 1807 թվականի հրդեհի ժամանակ աշտարակի քարե կամարները քանդվեցին և պատերի վրա ճաքեր առաջացան։ 1954 թվականին իրականացված ռեստավրացիայի ժամանակ վերականգնվեցին շինության կամարները, ատամնաշարային հանգույցները, քարե շարվածքի առանձին հատվածներ և փայտե կառուցվածքները։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ժամացույցի աշտարակի վերին հարթակում տեղակայվել էին զենիթային գնդացիրները, որոնք ծառայում էին Նիժնի Նովգորոդի հակաօդային պաշտպանությանը։

1970-ական թվականներից աշտարակի մոտ գոյություն ունի №1 պահակակետը Հավերժական կրակի մոտակայքում, որտեղ խորհրդային ժամանակներում պատվո պահակ էին կանգնում կոմերիտական աշակերտները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Агафонов С. Л. Нижегородский кремль. Архитектура, история, реставрация. - Горький: Волго-Вятское издательство, 1976. - 136 с.[1]
  • Кирьянов И. А. Нижегородский Кремль. Очерк истории кремля в городе Горьком. - Горький: Горьковское книжное издательство, 1956. - 116 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]