Իդելսոնի դեղատուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդելսոնի դեղատուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1884
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Իդելսոնի դեղատուն (ռուս.՝ Аптека Идельсона), տեսարժանություն Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը գտնվում է Կրասնի (Կարմիր) նրբանցքի, 23 հասցեում։ Ժամանակակից անվանումը` դեղատուն թիվ 53[1]։ Ռոստովի մարզի վարչակազմի 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման համաձայն` շենքը, որտեղ գտնվել է Իդելսոնի դեղատունը, ճանաչվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Ռ. Բ. Իդելսոնը իր դեղատան համար վարձակալել էր տարածք ժամանակակից Չեխովի փողոցում։ Այնուհետև սեփական գործը զարգացնելու համար նա գնեց երկհարկանի շենք, որի առաջին հարկում 1884 թվականին տեղավորվեց նույն դեղատունը։ Ժամանակի ընթացքում Իդելսոնի դեղատունը դարձավ լավագույնը Տագանրոգում։ Պահպանվել է Իդելսոնի դեղատան պիտակի պատկերը[3]։

Դեղատան ազգայնացումը տեղի ունեցավ 1920 թվականի հունիսի 20-ին։ Դեղատան տարածքում սկսեց աշխատել 9 հոգի, գլխավոր դեղագործի պաշտոնում նշանակվեց Ի. Բ. Նանկինը։ Հաստատությունը սկսեց կոչվել դեղատուն թիվ 53 և շարունակեց իր աշխատանքը։ 1980-ական թվականների վերջերից մտնում է «Դեղագործություն» պետական արտադրական ձեռնարկության կազմի մեջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատը ձևավորելու համար ստեղծված տարրերը դասավորված էին առանց որոշակի համաչափության։ Դրանք էին խորաքանդակները, սլաքաձև պատուհանները, բարակ սյուները։ Տան արտաքին տեսքը կատարվել է գոթականին նման ոճով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедия Таганрога
  2. «Красный переулок, дом 23». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  3. Аптечные этикетки