Իջևանատուն (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իջևանատուն
Տեսակշենք, Gostiny Dvor? և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Հիմնադրված է1805
ՃարտարապետIvan Valprede?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Իջևանատուն (ռուս.՝ Гостиный двор), պատմական շենք ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։

Հասցեն` Ռոստովի մարզ, ք. Նովոչերկասկ, Պլատովի պողոտա, 59բ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջևանատան շենքը Նովոչերկասկ քաղաքի Պլատովի պողոտայում երկհարկանի պատմական շինություն է, որը կառուցվել է XIX դարում։ Սկզբնապես իջևանատան քարե շենքի տեղում եղել է իջևանատան փայտե շենք, որը ծածկված էր բարակ տախտակով։ Նովոչերկասկի հիմնադրման օրը` 1805 թվականի մայիսի 18-ին, հրապարակում հիմնադրվել է քարե իջևանատունը։ Շենքի անվանումով էլ հարակից տարածքը սկզբնապես կոչվում էր Իջևանատան հրապարակ։

Տունն ունեցել է երկու երկար թև։ Ներկայումս պահպանվել է միայն աջ թևը։ Իջևանատան հատակագիծն ու շենքերի շինարարությունն իրականացրել է ճարտարապետության ակադեմիկոս Իվան Օսիպովիչ Վալպրեդեն։ Շենքն ունեցել է մեծ չափսեր և երկարություն, նրանում տեղաբաշխված են եղել տարբեր նշանակության ապրանքներով բազմաթիվ խանութներ։

Քսաներորդ դարի սկզբին շենքում աշխատել է չորս կինոթատրոն` «Բոմոնդ», «Պալաս», «Վարիետե», «Իդեմ»։ Առևտրային շարքերը մասամբ այրվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, նրանց տեղում այժմ քաղաքի վարչակազմի շենքն է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջևանատան երկհարկանի շենքերի ճակատները կառուցված են շրջանցիկ սրահի տեսքով, մուտքային դռներն ու պատուհաններն ունեն կամարաձև և ուղղանկյունաձև եզրակալում։ Վալպրեդեն շենքում օգտագործել է ուշ կլասիցիզմին և ամպիրին բնորոշ դեկորային տարրեր` միմյանց հետ կապելով Իջևանատան և Ատամանյան պալատի ձևավորումը։ Շենքը զարդարված է անկյունային սալարկման ելունների վրա կառուցված կրկնապատիկ որմնասյուներով, ունի միջհարկային և պսակող քիվ, կիսակամարաձև պատուհաններ։ Շենքը ներկված է դեղին, ճարտարապետական տարրերն ընդգծված են սպիտակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Новочеркасск. Энциклопедия. Новочеркасск. Изд. Новопринт. 2005. С. 74. ISBN 5-94549-006-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]