Իվան Գոլուբեցի կիսանդրի (Տագանրոգ)
Իվան Գոլուբեցի կիսանդրի (Տագանրոգ) | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Քանդակագործ | Նիկոլայ Սելիվանով |
Ստեղծում | սեպտեմբերի 9, 1989 |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Տագանրոգ |
Բնակավայր | Ռոստովի մարզ |
պատկերված են
|
Իվան Գոլուբեցի կիսանդրի (ռուս.՝ Бюст Ивана Голубца), Խորհրդային Միության հերոս Իվան Գոլուբեցին նվիրված հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում[1]։
Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Գոլուբեցի կիսանդրին տեղադրված է Տագանրոգի Օկտյաբրսկայա փողոցում գտնվող Անտոն Չեխովի անվան թիվ 2 գիմնազիայի առջև (Օկտյաբրսկայա փողոց, 9), որտեղ սովորել է Գոլուբեցը։ Տեղադրվել է 1989 թվականի սեպտեմբերի 9-ին[2]։ Կիսանդրին ստեղծել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, ռուս քանդակագործ Նիկոլայ Սելիվանովը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմից հետո տեղադրվել են Խորհրդային Միության հերոսին նվիրված երեք միանման կիսանդրիներ։ Դրանք տեղադրվել են թիվ 2 դպրոցի մոտ, մետաղագործական գործարանի հրապարակում, Ազովի ծովի ափին գտնվող «Սալյուտ» պիոներական ճամբարում։ Պահպանվել է միայն դպրոցի առջևի կիսանդրին։
Իվան Գոլուբեցին նվիրված հուշարձաններ կան Անապայում, Սևաստոպոլում[3], Թեոդոսիայում[4], Նովոոզյորնոեում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Бюст Ивана Голубца
- ↑ «Бюст Героя Советского Союза Ивана Голубца». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Герой Советского Союза Голубец Иван Карпович: Герои страны». www.warheroes.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Герой Советского Союза Голубец Иван Карпович: Герои страны». www.warheroes.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Подвиг Ивана Голубца(չաշխատող հղում)