Լենինի հուշարձան (Մոսկվա, Լուժնիկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Լենինի հուշարձան Լուժնիկիում
Լենինի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետIgor Rozhin?
Ստեղծում1960
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԽամովնիկի շրջան
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Central Administrative Okrug Վիքիպահեստում

Վլադիմիր Լենինի հուշարձան Լուժնիկիում (ռուս.՝ Памятник Владимиру Ленину в Лужниках), հուշարձան Մոսկվայում, «Լուժնիկի» մարզադաշտի կենտրոնական մուտքի առջևի հրապարակում։ Նվիրված է ռուս հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինին։ Տեղադրվել է 1960 թվականին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Մատվեյ Մանիզերը և ճարտարապետ Իգոր Ռոժինը։ Հուշարձանն ունի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտի կարգավիճակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին քանդակագործ Մատվեյ Մանիզերի նախագծով կառուցվել է Վ. Ի. Լենինի հուշարձանը Ուլյանովսկում։ Այս արձանի տարբերակը քանդակագործը պատրաստել է 1958 թվականին Բրյուսելի Համաշխարհային ցուցահանդեսի խորհրդային տաղավարի կենտրոնական ցուցասրահի համար, ինչի համար պարգևատրվել է պատվավոր դիպլոմով։ Ցուցահանդեսի ավարտից հետո Համամիութենական առևտրային պալատը Մոսխորհրդի գործադիր կոմիտեի խնդրանքով այդ քանդակը փոխանցել է Մոսկվային։ Արձանը տեղադրվել է պատվանդանի վրա՝ «Լուժնիկի» մարզադաշտի (այն ժամանակ՝ Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտ) կենտրոնական մուտքի առջև։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1960 թվականի ապրիլի 22-ին՝ Վ. Լենինի ծննդյան 90-ամյակի օրը[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինի ութմետրանոց բրոնզե արձանը տեղադրված է մոխրագույն ողորկ գրանիտից պատրաստված աստիճանավոր պատվանդանի վրա։ Լենինը կանգնած է չծածկված գլխով, ուսերին գցած վերարկուով։ Վերարկուի փեշերը կարծես ծածանվում են քամու տակ՝ առաջացնելոով ծալքեր։ Լենինի հայացքն ուղղված է դեպի հեռուն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Кожевников Р. Ф. Памятники В. И. Ленину // Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983.