Լուիզա թագուհու կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա թագուհու կամուրջ
Երկիր Ռուսաստան և  Լիտվա
ՏեղանքՍովետսկ և Panemunė?
Տեսակճանապարհային կամուրջ, միջազգային կամուրջ, միջազգային կամուրջ և ճարտարապետական հուշարձան
Հատում էՆեման
ՃանապարհLithuania–Russia border?
Երկարություն416 մետր
Բացման տարեթիվ1907
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Լուիզա թագուհու կամուրջ (գերմ.՝ Königin-Luise-Brücke, լիտ.՝ Karalienės Luizos tiltas), սահմանային ավտոմոբիլային կամուրջ Նեման գետի վրա, որը իրար է կապում Սովետսկ (ՌԴ, Կալինինգրադի մարզ) և Պանյամունե (Լիտվա) քաղաքները։ Կամուրջը կոչվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ III թագավորի կնոջ` թագուհի Լուիզայի պատվին։

Կամրջի գլխավոր մուտքը հիշեցնում է հաղթակամար, որը պատկերված է նախկին Խորհրդային Միության գերբի վրա և համարվում է քաղաքի խորհրդանիշը։ Կալինինգրադում թագուհու պատվին է կոչվում թագուհի Լուիզայի լյութերական եկեղեցին։ Սովետսկում վերականգնվել է նաև թագուհի Լուիզայի հուշարձանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

416 մետր երկարությամբ նոր կամրջի շինարարությունը, որը կոչվում է Գերմանիայում հարգված պրուսական թագուհու պատվին, սկսվել է 1904 թվականին։ Գետի լայնությունը այս վայրում հասնում է 220 մետրի։ Կամուրջը հենվում է երկու «ցուլերի» վրա և իր երեք կամարների թռիչքի շնորհիվ դարձել է քաղաքի հպարտությունը։

Կամրջի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1907 թվականի հոկտեմբերի 18-ին և նվիրված է եղել Տիլզիտի հաշտության պայմանագրի կնքման 100-ամյակին։ Կամրջի բացման պատվին Տիլզիտում մեդալ պատրաստեցին։ Կամրջի մուտքերը զարդարվեցին պորտալներով։ Կամրջի շինարարությունը հարկատուների վրա երկու միլիոն մարկ նստեց։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո կամուրջը դարձավ սահմանային, նրա վրա կառուցվեց հսկիչ անցագրային կետ և մաքսատուն։ Կամրջի պատմության մեջ առաջին «սահմանային» ժամանակահատվածը տևեց մինչև 1939 թվականը, երբ Մեմելյան մարզը մտավ Գերմանիայի կազմի մեջ։

1914 թվականի մայիսի 1-ից մինչև 1944 թվականը կամրջի վրայով էլեկտրական տրամվայ էր անցնում[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տիլզիտյան տրամվայի ցանցը չվերականգնվեց։

Կամրջի պորտալը Սովետսկ քաղաքի նախկին զինանշանի վրա

1944 թվականի հոկտեմբերի 22-ին վերմախտի ինժեներական զորամասերը պայթեցրին կամուրջը, որպեսզի կանխեն խորհրդային զորքերի առաջխաղացումը։ Ոչնչացվեցին կամրջի սյունամիջյան տարածքը և հյուսիսային պորտալը։ Կամուրջը վերականգնվեց 1947 թվականին, սկզբում սյունամիջյան տարածքները փայտից էին, 1965 թվականին դրանք փոխարինվեցին երկաթբետոնյա կոնստրուկցիաներով։ Պահպանված հարավային պորտալից հանեցին Լուիզա թագուհու հարթաքանդակը և 1964 թվականից տեղադրվեց Խորհրդային Միության գերբը։ Փոխվեց նաև պորտալի վրա գրված տարեթիվը, 1907 թվականը փոխարինվեց 1947 թվականով։ Պորտալի վրայից հանվեց Königin Luise Brücke մակագրությունը։ Մեքենայական տնակները կորցրեցին իրենց տանիքների վրայի կղմինդրները, իսկ ծալովի կամրջամասի ձեռքով բարձրացման մեխանիզմը գործում է մինչև օրս։ 1965 թվականի գարնանը փայտյա կամուրջը դադարեց գործել, իսկ ներկայիս կամուրջը կառուցվել է 1965-1966 թվականներին։

ԽՍՀՄ փլուզումից հետո կամուրջը նորից դարձավ սահմանային։ Իննսունական թվականներին ձեռնարկվեցին առաջին փորձերը կամրջի վերակառուցման ուղղությամբ։ 1995 թվականի մարտի 6-ին պորտալից հանվեց ԽՍՀՄ գերբը, որով էլ աշխատանքներն ավարտվեցին։ Պորտալի լայնամասշտաբ վերակառուցումն իրականացվեց 2002-2003 թվականներին։ Այդ աշխատանքների ընթացքում վերականգնվեցին պորտալի հանված բոլոր դետալները, իրենց պատմական տեղը վերադարձվեցին թագուհի Լուիզայի խորաքանդակը, բրոնզե ծաղկամանները, կամրջի գլխավոր կամարի այլ ճարտարապետական տարրերը։ Ռեստավրացիայի ենթարկվեցին նաև կամրջի տեխնիկական սարքավորումների տնակները, կամուրջը կահավորվեց լուսավորության սարքերով։ Ծալովի կամրջամասը եռակցվեց և աստիճանաբար դարձավ ոչ պիտանի։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնումենտալ ստեղծագործությունը իրականացվել է շինարարության խորհրդական Կերսեի և Զիելոնա Գուրայից «Բոյհելդ և Կօ» ընկերության նախագծով։ Քաղաքի կողմից (հարավային կողմից) կամրջի երկրորդ հենասյան վրա կառուցվեց ավազաքարային պորտալ բարոկկո ոճի երկու աշտարակներով` ձևավորելով միասնական ճարտարապետական համալիր եկեղեցական միաբանության ձևերով։ Պորտալի նախագիծը իրականացվում է կառավարական խորհրդատու Ֆյուրստենաուի կողմից։ Հարավային պորտալը (ներկայիս ռուսական կողմից) զարդարված է քանդակագորրծ Ստեֆան Վալտերի թագուհի Լուիզայի խորաքանդակով, որը ձուլվել է բրոնզից Բեռլինում «Մարտին և Պիլտցինգ » ընկերության կողմից։ Այդ նույն ընկերության կողմից են ձուլվել կամրջի կամարի ճակատամասի«Լուիզա թագուհու կամրջի» տառերը։

Հարավային չպահպանված պորտալը մետաղյա էր և զարդարված էր Արևելյան Պրուսիայի գերբով։ Հարավային պորտալի հարթաքանդակը իրենից ներկայացնում է 3,6 մետր լայնությամբ և 4 մետր բարձրությամբ զարդատախտակ, որի կենտրոնում պատկերված է Լուիզա թագուհին` թագը գլխին, շրջապատված երկու կուպիդոններով և ծաղկեպսակներով։

Կամրջի գագաթի կամարը զարդարում էին դեկորատիվ ծաղկամանները, դրանք վեցն էին եղել (պահպանվել էին միայն երկուսը)։ 1,5 մ լայնությամբ հետիոտնային անցումների վրա տեղակայված էին երկու հարթաքանդակ, որոնք մարմնավորում էին շարժումը ջրում և ցամաքում։ Կամրջի պորտալները և մեքենայական տնակները պատրաստվել էին պալատական վարպետ, քարտաշ Կարլ Շիլինգի Տեմպելինում գտնվող արհեստանոցում։ Դրանց պատրաստման համար օգտագործվում էին Խոյշոյերի ստորոտում գտնվող Վյունշելբուրգի քարհանքից բերված խոնավակայուն ավազաքարերը, որոնք ներկելու և սվաղելու կարիք չունեին։

Լամուրջը նախատապերազմական բացիկի վրա

Դրամագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 5-ին Ռուսաստանի բանկը թողարկեց 3 ռուբլի անվանական արժեքով «Լուիզա թագուհու կամուրջ» արծաթե մետաղադրամներ, Սովետսկ, Կալինինգրադի մարզ, «Ռուսաստանի ճարտարապետական հուշարձաններ» շարքը[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рутман И. В. Из Советска в Тильзит. — 1993. — 226 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]