Լուկա Բիստրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկա Բիստրով
Ծնվել էհոկտեմբերի 11, 1887(1887-10-11)
ԾննդավայրՊոպովկա (Կաշարսկի շրջան), Կաշարսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 23, 1916(1916-08-23) (28 տարեկան)
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն

Լուկա Վոնիֆատևիչ Բիստրով (ռուս.՝ Лука Вонифатьевич Быстров, հոկտեմբերի 11, 1887(1887-10-11), Պոպովկա (Կաշարսկի շրջան), Կաշարսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 1916(1916-08-23)), ռուս հոգևոր գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկա Բիստրովը ծնվել է 1887 թվականի հոկտեմբերի 11-ին Վոյսկա Դոնսկի մարզի Պոպովկա գյուղում[1]։ Նրա պապը գյուղի հոգևորականն էր, նա թոռանը գրագիտություն էր սովորեցնում աստվածաբանական գրքերով, և Լուկան յոթ տարեկանից եկեղեցու ծխական դասի համար կարդում էր այդ գրքերը։ Շուտով նրա հայրն էլ է դառնում հոգևոր ծառայող և ընտանիքով տեղափոխվում են Վոյսկա Դոնսկի մարզի հեռավոր շրջաններից մեկը։ Այստեղ Լուկան թվաբանություն և գրաճանաչություն է սովորում կազակ սպայի մոտ։ Ունենալով երգեցողության ընդունակություններ՝ Լուկան 15 տարեկանից ելույթ էր ունենում եկեղեցական երգչախմբում ավագ երգչի հետ։ Երկու տարի հետո Լուկա Վոնիֆատևիչը հիմնավորվում է Վոյսկա Դոնսկի օկրուգի Նիժնեչիրսկի ստանիցայում։ Այստեղ նա զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ և պատրաստվում էր ուսուցչի կոչման համար քննությունների։ 1908 թվականին հանձնում է քննությունները և սկսում աշխատել ժողովրդական ուսուցիչ։ Սոցիալական արատների ցասկոտ բացահայտումների համար նա ընկնում է Կոնստանտինովյան բանտ։ Բանտից ազատվելուց հետո նա թողնում է ուսուցչությունը և զբաղվում ինքնակրթությամբ, սովորելով Նովոչերկասսկում երկամյա դասընթացներում, ստանում է հասունության ատեստատ և Դոնում իրականացնում հոգևոր-լուսավորչական և գրականագիտական գործունեություն։ Լուկա Վոնիֆատևիչը զոհվել է ռազմաճակատում 1916 թվականի օգոստոսի 23-ին։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկա Վոնիֆատևիչը հրատարակվել սկսել է 1908 թվականից։ Իր ստեղծագործությունների սյուժեն նա վերցնում էր Նիժնեչիրսկի ստանիցայի աշխույժ կյանքից։ Իր պատմվածքներում և ուրվագծերում նա նկարագրում էր կազակական կենցաղի կոլորիտը։ Նրա ստեղծագործությունները տպագրում էին «Եկեղեցի», «Եկեղեցական երգեցողություն» և այլ ռուսական ամսագրերում ու թերթերում։

«Դառը ճակատագիր», «Հարբեցողության համար պայքարում», «Քարոզչական կեղծիք», «Տիրակալ», «Ինքնախաբեություն», «Երգչախմբային երգեցողություն», «Կարգադրիչներին և երգիչներին», «Հին անտառի վիպակը» հոդվածներում նա բարձրացնում էր իր ժամանակի կյանքի հոգևոր և մշակութային հարցերը։ Հնածեսական տպագրության ստեղծումով նա սկսեց հրատարակվել «Հնածեսական միտք» ծանրաբարո հրատարակչությունում։

Բիստրովի հանրաճանաչ ուրվագծերից են «Նահանջողականության հոգեբանությունը», «Վոլտերը ուխտադրժության մասին», «Երգեցողության գրքերի հարցերի մասին»։ Բիստրովը հրատարակել է դասագրքեր հնադավանական դպրոցների համար։ Բիստրովի գրքերն ու ստեղծագործությունները հրատարակվում էին մինչհեղափոխական Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և Կիևում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]