Լևբերդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևբերդոն
Լևբերդոնի տեսարանը Վորոշիլովսկի կամրջից, 2008 թվական
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԿարգավիճակՌուսաստանի քաղաքի շրջան

Լևբերդոն, երբեմն՝ Լեբերդոն (ռուս.՝ Левбердо, Лебердо́н, Левый берег Дона՝ Դոնի ձախ ափ), Դոնի Ռոստով քաղաքի Կիրովսկի և Լենինսկի շրջանների ոչ պաշտոնական անվանումը, գտնվում է Դոն գետի ձախ ափին և գետափի երկարությամբ ձգվում է մոտ 10 կիլոմետր։

Մակերեսի 90 %-ն իրենից ներկայացում է հանգստյան համալիրներ[1][2] (առողջարաններ, ավազային լողափեր, սրճարաններ, ռեստորաններ, գիշերային ակումբներ), մակերեսի մոտ 10 %-ում գտնվում են արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց մի մասը այդտեղ են բերվել քաղաքի կենտրոնական շրջաններից։ Այս տարածքի զարգացման նոր շրջանը կապված է «Ռոստով արենա» մարզադաշտի շինարարության հետ։

Զարգացման հեռանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման շրջանակներում ձախ ափին՝ մոտավորապես Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական մասի Բոգատյանովսկի զառիվայր պողոտայի դիմաց, կառուցվել է «Ռոստով արենա» 45․000 տեղանոց ֆուտբոլային մարզադաշտը[3]։

Մարզադաշտի մոտ՝ Թիավարման ջրանցքի արևելյան կողմի երկայնությամբ նախատեսվում է Ռոստովի մարզի Կառավարության նոր շենքի[4] և մարզական կառույցների շինարարությունը, իսկ ավազահանքի հիման վրա, որը ձևավորվում է այս կառույցների շինարարության ավազի լվացման ժամանակ, ստեղծել նոր ջրանցք։

Վորոշիլովսկի կամրջի երկայնքով՝ Դոն գետի ձախ ափին, ենթադրվում է հյուրանոցների և գրասենյակների կառուցում, իսկ Բատայսկ քաղաք տանող ճանապարհների արևմտյան կողմում՝ Թիավարման ջրանցքին հակառակ՝ Ռոստովի նոր ձիարշավարանը[5][6]։

Միաժամանակ նախագծվում է «Մեգամագ» առևտրա-ժամանցային կենտրոնի շինարարության երկրորդ փուլը, որն իր մեջ ներառելու է մի շարք խանութներ, այդ թվում «Աշան» հիպերմարկետը[7]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի մայիսի 9-ին Լևբերդոնի հանգստի կենտրոններից մեկում կայացել է ռոք փառատոն, որն ավելի ուշ անվանվել է «Դոնի Վուդսթոք», որին մասնակցել են ռոստովյան չորս ռոք խմբեր՝ «Առավոտյան ցող», «Փոքրիկ և եղբայրներ», «Սանձափոկ» և «Անհաջողակներ»[8]։

1988 թվականին ռոստովցի ռեժիսոր և հաղորդավար Իվան Կոնոնովը, որն այդ ժամանակ աշխատում էր խորհրդային հեռուստատեսության երիտասարդական խմբագրությունում, գրել է «Դոնի ձախ ափ» անվանումով երգը։

Ձայնագրված և առաջինը «ռուսական շանսոն» ժանրում Կոնստատին Ունդրովի կողմից կատարված երգը արագորեն սիրված է դարձել։ Ունդրովի «Լևբերդոն» երգը բազմաթիվ ձայնապնակներով և սկավառակներով։ Որոշ ժամանակ անց «Լևբերդոն» երգը կատարել է նաև Միխայիլ Շուֆուտինսկին[9]։

Հիշատակվում է ռոք երգիչ Բաստայի «Ռոստով» երգում։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոստով արենա՝ 45 000 նստատեղով մարզադաշտ, 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընդունող կենտրոններից մեկը։
  • Մշակույթի և հանգստի Լևոբերեժնի այգի՝ բացվել է 2018 թվականի մայիսի 1-ին[10]։
  • Քաղաքային կենտրոնական լողափ՝ լողափ, որը տեղակայված է Վորոշիլովսկի կամրջից փոքր-ինչ վերև։
Դոնի Ռոստովի ափին գտնվող քաղաքային լողափի համայնապատկերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Словарь «Языки русских городов». Левбердон. Ростов-на-Дону.(չաշխատող հղում)
  2. «Комментарий Д. Диброва». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «Стадион в Ростове к ЧМ-2018 будет лучше, чем в Казани». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. Министры переедут на левый берег Дона
  5. «Направления градостроительного развития Ростова-на-Дону. Видео». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. Новый ипподром на Левом берегу «Юг Руси» построит к 2016 году
  7. Торгово-развлекательный центр МЕГАМАГ г. Ростов-на-Дону(չաշխատող հղում)
  8. Посиделов В. «ВУДСТОК»-на-Дону // Ростов официальный. — 2004. — 21 янв. — № 3 (477). — С. 11.
  9. Автор хита «Левый берег Дона»: За этот шлягер я требовал гонорар от Шуфутинского!
  10. «На левом берегу Дона официально открылся новый парк культуры и отдыха». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.