Խլեբնիկովայի տուն
Տեսակ | բնակելի տուն և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կրասնոսելսկի շրջան |
Ճարտարապետ | Մատվեյ Կազակով |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Ա. Ֆ. Խլեբնիկովայի տուն (ռուս.՝ Дом А. Ф. Хлебниковой), XVIII դարի բնակելի շինություն Մոսկվայում։ Հասցեն՝ Նովայա Բասմաննայա փողոց, տուն 9։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տունը կանգնած է խոր հանվածքում, որն առաջացել է երկաթուղային միացման ուղեճյուղ կառուցելիս։ Ժամանակին սա ազնվականության ճոխ առանձնատուն էր։ Ներկայիս շենքի աջ մասը նախնական շինությունն է, որն այստեղ առաջացել է մոտավորապես 1740-1750-ական թվականներին։ Այն պատկանում էր Մ. Ա. Ախլեստիշևին։ Տունը հրաշքով է վերապրել 1812 թվականի հրդեհը, և Խլեբնիկովի այրին այն վաճառել է կոմս Գրիգորի Ալեքսեևիչ Սալտիկովին[3]։
1850-ական թվականներին այն գնել է Ֆրոլ Յակովլևիչ Երմակովը։ Նոր տերը վերակառուցել է ճակատներն ու ներսույթները, և տունը ստացել է ժամանակակից, պակաս գրավիչ տեսքը։ Տանտերը մահացել է 1895 թվականին, տունը ժառանգաբար անցել է նրա տիկնոջը՝ Եկատերինա Կոռնեևնա Երմակովային, իսկ նրա մահից հետո՝ որդուն՝ Դմիտրի Ֆրոլովիչ Երմակովին[3]։
Սեփականատերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1793-1796՝ Միխայիլ Ռոդիոնովիչ Խլեբնիկով
- 1796՝ Մ. Ռ. Խլեբնիկովի այրի Ա. Ֆ. Խլեբնիկովա
- 1812-1850՝ Գրիգորի Ալեքսեևիչ Սալտիկով
- 1850՝ Ֆրոլ Յակովլևիչ Երմակով
2015 թվականին շենքում գտնվում էր Նորարարական տեխնոլոգիաների և ձեռներեցության ինստիտուտի գլխավոր մասնաշենքը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Շենքի մի մասը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
- ↑ «Культурное_наследие_России/Москва/Центральный_округ/За_Садовым_кольцом_от_просп._Мира_до_Стар._Басманной_и_Спартаковской_ул».
- ↑ 3,0 3,1 «Жилой дом конца XVIII века — Новая Басманная ул., д. 9». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.