Խոյազարդով առանձնատուն (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոյազարդով առանձնատուն
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Ճարտարապետական ոճմոդեռն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Խոյազարդով առանձնատուն (ռուս.՝ Особняк с волютой), տուն, որը կառուցվել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում, հասցեն` Դուբովսկու, 31ա։ 1992 թվականից ընդգրկված է ճարտարապետության հուշարձանների և մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների ցանկում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոչերկասկ քաղաքի Դուբովսկու, 31ա հասցեի շենքը նախկինում գտնվել է Մարիինսկայա փողոցում։ Կառուցվել է մոդեռն ոճով XIX դարի վերջում[2]։ Կառուցելու ժամանակ մեծ ուշադրություն է դարձվել ճակատի զարդարմանը։ Այն ճոխությամբ զարդարված է հսկայական խոյազարդով։ Ընդ որում, տվյալ տարրերը կատարում են զուտ դեկորատիվ գործառույթ։ Շենքի ճարտարապետական ձևավորման բոլոր մանրամասներն արված են միասնական զարդաքանդակային-գրաֆիկական ձևով։ Պատուհանների կառուցվածքները պարունակում են կոր ապակեկալներ, տան մուտքը ստեղծված է զանգվածեղ կոնտրֆորսներով[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցելիս տեղադրվել են փայտե փորագրազարդ դռներ։ Ճակատը զարդարում էին ծեփածո ծաղկազարդանախշեր, որոնք նման էին իրական կենդանի բույսերի։ Առանձնատունը փոքր չափերի է։ Անցկացված հիմնանորոգումից հետո շատ ինքնատիպ տարրեր կորսվել են, այդ թվում` ինքնատիպ դռներն ու պատուհանները։ Դրանց փոխարեն տեղադրվել են ժամանակակից պլաստիկ կոնստրուկցիաներ[3]։ Այժմ այս տանը գործում է կենսաթոշակային հիմնադրամը։

1992 թվականին շենքը ճանաչվել է ճարտարապետության հուշարձան և մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. 2,0 2,1 2,2 «Объекты культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  3. 3,0 3,1 Новочеркасск. Энциклопедия. — Новочеркасск: ООО «Издательство Новопринт»,2005. — 720 с. 1257 ил. — С.87