Խովանսկու դաստակերտ
Տեսակ | մեծ առանձնատուն, կալվածք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Արբաթ շրջան |
Առաջին հիշատակում | 18-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Իշխան Վ. Ա. Խովանսկու դաստակերտ[2] (ռուս.՝ Усадьба князя В. А. Хованского, կոմս Վ. Ա. Բոբրինսկու դաստակերտ, Ռազմաշրջանային դատարանի շենք), Արբատում (Մոսկվա, Ռուսաստան) պահպանված ամենահին շենքերից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքը կառուցված է փողոցի կարմիր կողմում XVIII դարի վերջում։ Իր ամպիրային նկարագիրը, որը պահպանվել է մինչև մեր օրերը, այն ձեռք է բերել 1812 թվականի Մոսկվայի հրդեհից հետո վերականգնելու ժամանակ[3]։ Ճակատների առկա մշակումը պահպանվել է 1834 թվականից[4]։
1799 թվականին դաստակերտում ծնվել է պատմաբան և դիվանագետ, պուշկինյան ժամանակաշրջանի մասին 1899 թվականին հրատարակված հուշագրությունների հեղինակ Դմիտրի Նիկոլաևիչ Սվերբեևը։ 1820-ական թվականներին տիրապետումն անցել է կայսրուհի Եկատերինա II-ի թոռ և Բոբրինսկիների տոհմի երրորդ («բոբրիկովյան») ճյուղի հիմնադիր Վասիլի Բոբրինսկուն[3]։
1806 թվականին դաստակերտը պատկանել է Ա. Ա. Վսեվոլժսկուն[4]։
1825-1827 թվականներին տունը և քարե ծառայողական կցակառույցները զգալիորեն ընդլայնվել են և զբաղեցրել են գրեթե ողջ բակը։
1834-1835 թվականներին շենքում բնակվել է պետերբուրգյան բեմի աստղ դերասանուհի Եկատերինա Սեմյոնովա-Գագարինան[3]։
1836 թվականից այստեղ բնակվել է Կ. Ա. Նարիշկինը՝ գրող Վլադիմիր Սոլոգուբի քեռին։
1840-ական թվականների վերջում շինության տիրապետումն անցնել է Ռազմական գերատեսչությանը, այստեղ տեղակայվել է Պարենավորման հանձնաժողովը, ապա՝ բազմաթիվ դատական հիմնարկներ[5]։ Խորհրդային իշխանության օրոք տունն ազգայնացվել է, բայց մնացել է զորամասին կից։ Երկար ժամանակ տարածքը հատկացված է եղել Մոսկվայի շրջանի Ռազմական դատարանին։ Մոսխորհրդի 1983 թվականի հունիսի 30-ի որոշմամբ այս տանը նախատեսվում էր կազմակերպել Դեկաբրիստների թանգարան[6], սակայն վրա հասած Վերակառուցումը փոխեց ծրագրերը։ Այժմ այստեղ նախատեսվում է ստեղծել Գրական թանգարան[7]։
Շենքը մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետաքրքրություն է ներկայացնում տան` Կրիվոարբատսկի նրբանցքի կողմի պատը, որը ժողովուրդն անվանում է «Ցոյի պատ». այստեղ հավաքվում են խորհրդային ռոք-երաժշտության զոհված աստղ Վիկտոր Ցոյի երկրպագուները։ Պատին (նաև նրբանցքի հակառակ կողմի շենքերի պատերին) արված են Ցոյին նվիրված գրառումներ և պատկերված է երգիչը[3]։
Երկարացված ձախ թևով դաստակերտի ծավալն ընկալվում է որպես միասնական մոնումենտալ զանգված պատուհաններով, որոնք խմբավորված են երեք բարդ կոմպոզիցիայում և ներկայացնում են գեղեցիկ ռելիեֆային դեկորով հետաքրքրաշարժ ռիթմ[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
- ↑ 2,0 2,1 Усадьба Хованского, XVIII-XIX вв.// ДепКульт Москвы
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Главный дом усадьбы В. А. Хованского — Знаменитые и известные исторические здания и дома Москвы
- ↑ 4,0 4,1 Памятники архитектуры, 1990, էջ 112
- ↑ Бусева-Давыдова и др., 1997, էջ 309
- ↑ «По Москве исторической»
- ↑ «Старый Арбат. Дворянское гнездо»
- ↑ История здания Московского окружного военного суда
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Главный дом усадьбы В.А. Хованского — Знаменитые и известные исторические здания и дома Москвы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- «Департамент культурного наследия города Москвы — Усадьба Хованского, XVIII-XIX вв». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- «История здания Московского окружного военного суда». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.