Խորհրդային բանակի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ռուս.՝ Площадь Советской Армии
Խորհրդային բանակի հրապարակ
Հրապարակի ընդհանուր տեսքը
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Խորհրդային բանակի հրապարակ (ռուս.՝ Площадь Советской Армии), հրապարակ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում։ Հրապարակը գտնվում է քաղաքի պատմական մասում, Քաղաքային լճակից դեպի արևելք։ Սահմանափակվում է Լունաչարսկու, Մամին-Սիբիրյակի և Մայիսմեկյան փողոցներով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակում տեղակայված է Սպաների շրջանային տան շենքը (կառուցվել է նախապատերազմյան ժամանակներում), որի աջ թևում գտնվում է Ուրալի զինվորական օկրուգի պատմության թանգարանը։ Թանգարանի ներքին բակում ցուցադրված են ծանր ռազմական տեխնիկայի նմուշներ։

Հրապարակում գտնվում են նաև «Սև վարդակակաչ» և «Չեչնիա» հուշարձանները, Աֆղանստանում և Չեչնիայում զոհված եկատերինբուրգցի հերոսների ծառուղին։

Հրապարակի մի կողմը զբաղեցնում է այն շենքը, որտեղ տեղակայված են պետական գերատեսչությունները, մասնավորապես՝ Սվերդլովսկի մարզի պետական գույքի կառավարման նախարարությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рабинович Р. И., Шерстобитов С. Л. Улицы Свердловска. — 2-е издание. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1965. — 25 000 экз.
  • Худякова М. Ф. Улицы Екатеринбурга. — Екатеринбург: Средне-Уральское книжное издательство, 2003. — 336 с. — ISBN 5-7529-0048-4

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Площадь Советской Армии» (ռուսերեն). EkatGid.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  • Елена Таскина (2011 թ․ ապրիլի 25). «В Екатеринбурге открыли Аллею героев-свердловчан, погибших в Афганистане и Чечне» (ռուսերեն). Новый Регион 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  • Площадь Советской Армии на Wikimapia