Կազակ Ժդանովի տուն (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազակ Ժդանովի տուն
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Հիմնադրված է1910
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Կազակ Ժդանովի տուն (ռուս.՝ Дом казака Жданова), տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ և ճարտարապետական հուշարձան[2], որը տեղակայված է Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի Պրոսվեշենյա փողոցի 120 հասցեում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի սեփականությունը նախկինում գրանցված է եղել Յամսկայա 16 հասցեում։ Սկզբում այս վայրում էր գտնվում 20-րդ դարի վերջում, 21-րդ դարի սկզբում կառուցված փայտե տուն և սարայ ։ 1896 թվականի դրությամբ տան սեփականատերն է եղել վաճառական կազակ Պավել Ստեփանովիչ Ժիդկովը։ 20-րդ դարի սկզբին տունը ձեռք է բերել կազակ Վասիլի Վասիլևիչ Ժդանովը։ Գործարքի արժեքը կազմել է 28 հազար ռուբլի։ Նոր սեփականատերը քանդել է փայտե շինությունը, և 1910 թվականին այդ վայրում հայտնվել է մեծ չափերի նոր տուն և սարայ։ Շենքը կառուցվել է երկու վարպետների նախագծով` ճարտարապետ Յա. Ի. Կորոտչենկովի և քաղաքացիական ինժեներ Գ. Մ. Սալնիկովի։ Շինության տարածքն այդ ժամանակ կազմում էր 347.1 քառակուսի սաժեն։ Կառուցվել են նաև ախոռ և սառցադաշտ։ Շենքի երկրորդ հարկում բնակարան էր վարձել Անդրեյ Ֆեդորովիչ Իվաշչենցովն ու նրա 7 հոգանոց ընտանիքը։ Վարձավճարը կազմում էր 1300 ռուբլի։ 1923 թվականին Ժդանովի տնատիրությունը մունիցիպալացվել է, սակայն նախկին սեփականատերը որոշ ժամանակ ղեկավարել է այն։ Երբ 1924 թվականին շենքում տեղակայվել է № 24 մանկապարտեզը, Վասիլի Ժդանովի ընտանիքը ստիպված էր տեղափոխվել մեկ այլ տուն։ 1938 թվականին մանկապարտեզի կարիքների համար շենքին միացվել է լրացուցիչ տարածք։ 1948 թվականին մանկապարտեզը դարձել է № 2 հատուկ մանկատուն, որի տնօրենն էր Ա. Յալուցկան։ 1970-ական թվականներից այս շենքում է գործել № 4 «Ոսկե բանալի» մանկապարտեզը[4]։ 1992 թվականից շենքը պաշտպանված է օրենքով և 1992 թվականի դեկտեմբերի 17-ի № 325 որոշման համաձայն համարվում է տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի տան ճակատային մասում ցուցատախտակ կա, որտեղ հիշատակված են այն անձինք, ովքեր առնչություն ունեն տան կառուցման հետ՝ ինժեներ Գ. Մ. Սալնիկով և ճարտարապետ Յա. Ի Կորոտչենկով։ Տնատիրության տարածքը գտնվում է հարավարևմտյան ուղղությամբ։ Տան կենտրոնական մուտքը հիմնական առանցքից տեղաշարժված է և գտնվում է փողոցի կարմիր գծում։ Ներկառուցված սանդղամուտքը երկարացնում է շենքը։ Սեղանակերպ անկյունագծային ելուստը գտնվում է տան ձախ թևի վերջում։ Այն շենքի կենտրոնին միացված է դեկորատիվ ցանցով։ Փոքր չափերի աջ թևը գտնվում է բակում։ Տան այս հատվածը, ինչպես նաև ճաղավանդակով պատշգամբը, բարձրանում են դարպասի վերևից[3]։ Տունը կառուցվել է հիմնականում աղյուսով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]