Կարմիր հրապարակ (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ռուս.՝ Красная площадь
Կարմիր հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Նախկին անվանումներԱլեքսանդրի հրապարակ
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Կարմիր հրապարակ (ռուս.՝ Красная площадь), հրապարակ Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Չեխովի փողոցում՝ Կարմիր և Գոգոլի նրբանցքների միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային հրապարակը, «որտեղ ենթադրվում է հացի և այլնի մանրածախ առևտուր», որոշվել է հիմնել 1808 թվականին այն տեղում, որտեղ նախկինում եղել է եղեգապատ ճահիճ[1]։ Այն անվանվեց Ալեքսանդրի հրապարակ։ 105-րդ թաղամասի ճառագայթային մասը այս հրապարակում մտել է Առևտրային շարքերի միասնական ճարտարապետական համակառույցի մեջ, որը կառուցվել է 1810-ական թվականներին ճարտարապետ Մ. Ի. Կամպիոնիի (Կամպինիոնի) նախագծով։ Քաղաքի 1865 թվականի հատակագծում շարքերի այս հատվածն անվանվել է Քարվանսարա[1]։

Հրապարակն ունեցել է 680 մետր երկարությամբ և 200 մետր լայնությամբ ձգված օվալի ձև[1]։

Հրապարակի կենտրոնում գտնվել է խմելու լավ ջրով ջրհոր[1]։

1860-ական թվականներին այստեղ պուրակ կազմակերպելու փորձեր են արվել, սակայն ճարտարապետ Տրուսովի նախագիծը չի իրականացվել քաղաքային միջոցների բացակայության պատճառով։ Միայն 1935 թվականին, Անտոն Չեխովի 75-ամյա հոբելյանի տոնակատարության նախապատրաստության ժամանակ, այստեղ հայտնվեց մոտ 1,5 հեկտար տարածքով պուրակ։ Պուրակը հիմնելու համար քանդվեց Դուրովի անվան (նախկին Տրուցցիի) փայտե կրկեսի շենքը, որը կանգնած էր Կարմիր նրբանցքի մոտ։ Պուրակը ստացավ Չեխովյան անվանումը։ Պատերազմից հետո այն բարեկարգվեց, իսկ 1960 թվականից պուրակը զարդարում է Ա. Պ. Չեխովի հուշարձանը (քանդակագործ` Իուլիան Ռուկավիշնիկով)։

1900 թվականին Ալեքսանդրի հրապարակում ճարտարապետ Բորիս Ռոժնովի նախագծով կառուցվեց Բարձրագույն տարրական քառամյա օրիորդաց վարժարանի եռահարկ շենքը[2]։ Տեղանքի թույլ բնահողը չդիմացավ նման զանգվածեղ կառույցի ծանրությանը[3]։ Կառուցումից վեց տասնամյակ հետո շենքը սկսեց նստել, առաջացան ճաքեր, ինչը շենքը դարձրեց շահագործման համար վտանգավոր[3]։ 1970 թվականին այն քանդվեց[3]։

Ա. Պ. Չեխովի հուշարձանը Կարմիր հրապարակում

1923 թվականին Ալեքսանդրի հրապարակը վերանվանվել է Կարմիր հրապարակ։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտոն Չեխովի հուշարձան[4]։ Քանդակագործ` Իուլիան Ռուկավիշնիկով, ճարտարապետ` Գրիգորի Զախարով, 1960 թվական
  • «Ֆաշիստական ճամբարների բանտարկյալ տագանրոգցիներին» հուշանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Гаврюшкин О. П. Мари Вальяно и другие (Хроника обывательской жизни). — Таганрог: МИКМ, 2001. — 544 с. — ISBN 5-86746-039-8.
  2. Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 82. — ISBN 978-5-902450-13-9.
  3. 3,0 3,1 3,2 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 83. — ISBN 978-5-902450-13-9.
  4. Киричек, Маргарита Сергеевна. Чехову памятник (Красная площадь) // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 795. — ISBN 978-5-88040-064-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]