Կոբիլինի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոբիլինի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Կոբիլինի տունը

Կոբիլինի տուն (ռուս.՝ Дом Кобылина), երկհարկանի շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Պետրոսի փողոցում։ Տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է (31.12.2002 թվականի թիվ 124 հրաման)։

Հասցե՝ Տագանրոգ, Պետրոսի փողոց, տուն 49։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1859 թվականի օգոստոսին Տագանոգի շինարարական հանձնաժողովին ներկայացվեց խնդրագիր Պետրոսի փողոցում 1-ին գիլդիայի վաճառական Իվան Կոբիլինի քարե տունը կառուցելու թույլտվության համար։ Թույլտվությունը ստանալուց հետո վաճառականին պատկանող տարածքում քանդվել է մառանը և տեղում կառուցվել է նոր երկհարկանի աղյուսե շինություն։ Նրա ճակատը ուղղանկյունաձև սյուներով բաժանվում է չորս հավասար մասի։ Յուրաքանչյուր մաս ունեցել է երեք պատուհան վերին հարկում և երկու պատուհան ու մուտքի դուռ՝ առաջինում։

Շինարարության ավարտից հետո առաջին հարկը վարձակալության է տրվել խանութներին, իսկ երկրորդում գործարար Վասիլի Բորովոյը կահավորել է «Լոնդոն» հյուրանոցը։ Երկրորդ հարկի պատուհանների վերևում կար մի մեծ ցուցանակ ««Լոնդոն» հյուրանոց» մակագրությամբ։ Հյուրանոցի մուտքը շենքի աջ կողմում կառուցված մեկհարկանի կցակառույցից էր, որի տանիքին կար ծածկապատշգամբ։

Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ աջակողմյան մեկհարկանի կցակառույցին ավելացվել է ևս մեկ հարկ, ինչը շենքի տեսքը հասցրել է ավարտին։ Մուտքի դռան վերևում կառուցվել է պատշգամբ, որը հենվել է մետաղական կանգնակների վրա։ Ավելի ուշ շենքի տանիքից հանվել են դեկորատիվ ծաղկամանները, իսկ պատշգամբը քանդվել է։

Իվան Եվստրատևիչ Կոբիլինը Պետրոսի փողոցում և Հին շուկայում վաճառում էր շաքարային արտադրանք, այնուհետև՝ նպարեղեն և գաստրոնոմիական ապրանքներ։ 1845 թվականից Անտոն Պավլովիչ Չեխովի հայրը ծառայել է Կոբիլինի գրասենյակում։ Գրողի քեռին՝ Իվան Յակովլևիչ Մորոզովը, նույնպես աշխատել է վաճառականի մոտ։ Պավել Եգորովիչը շուտով հեռացվել է աշխատանքից՝ փչացած խավիար վաճառելուց հրաժարվելու համար։

Մինչև 1855 թվականը Ի. Ե. Կոբիլինն ընտրվել է քաղաքագլուխ, մասնակցել Վերափոխման տաճարի և Միտրոֆանեսի եկեղեցու կառուցմանը։ Նրանից հետո շենքը մինչև 1890-ական թվականները պատկանել է Իվան Եվստրատևիչի որդեգրած որդուն՝ Միխայիլ Իվանովիչ Կոբիլինին։ Ի. Ե. Կոբիլինի ընտանիքում սեփական երեխաներ չկային։ Միխայիլ Իվանովիչ Կոբիլինին պատկանում էին հյուրանոց և ռեստորան։ Նա մահացել է 1904 թվականին լյարդի հիվանդությունից։

1902 թվականին այնտեղ գործում էին Երիցպոխի արդուզարդեղենի, Գ. Մարտիրոսովի «Ծխախոտ և պապիրոսներ» խանութները։

1902 թվականին փոխվել է հյուրանոցի սեփականատերը, այն անցել է Նիկոլայ Արտեմի Տեր-Հարությունովին։ Վարակվելով տիֆով՝ Տեր-Հարությունովը մահացել է 1915 թվականի փետրվարի 1-ին։ Դեռ մահից առաջ նա հյուրանոցը վաճառել էր Կ. Լ. Գավրիլենկոյին, որը 1914 թվականին այն վերանվանել էր «Մետրոպոլ»։ Նոր տնտեսական քաղաքականության տարիներին, 1925 թվականին, հյուրանոցին կից բացվել է խաղատուն-ակումբ, որին կից գործել է ոգելից խմիչքներով, նախաճաշով և ճաշով ռեստորան։

Հայրենական մեծ պատերազմից հետո շենքում տեղակայվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի վարչությունը, իսկ 1957 թվականից՝ «Կենտրոնական» հյուրանոցը։ Առաջին հարկում գործել է «Օրվա նորություններ» կինոթատրոնը, որը հետագայում վերանվանվել է «Սմենա»։ 1980-ական թվականներին կինոթատրոնը փակվել է, նրա տեղում բացվել է արտասահմանյան ռադիոտեխնիկայի և հագուստի «Դիանա» խանութը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаврюшкин О. П. Вдоль по Питерской (хроника обывательской жизни). Таганрог, 2000.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]