Կոմսոմոլսկի զառիվայր (Տագանրոգ)
Կոմսոմոլսկի զառիվայր ռուս.՝ Комсомольский спуск | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 560 մետր |
Սկիզբ | Հունական փողոց |
Ավարտ | Տագանրոգի ծովային առևտրային նավահանգիստ |
Նախկին անվանում | Ազովսկի զառիվայր, Վորոնցովի զառիվայր, Պրիմորսկի զառիվայր |
Փոստային ինդեքս | 347900 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Կոմսոմոլսկի զառիվայր (ռուս.՝ Комсомольский спуск), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որն իրենից ներկայացնում է զառիվայր դեպի ծով։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմսոմոլսկի զառիվայրը կառուցված է Տագանրոգի կենտրոնում` արևելյան զառիթափի լանջի հարմարավետ բնական ձորակում, նավահանգստի անմիջական հարևանությամբ։
Սկսվում է Հունական փողոցից, Ռեդուտնի նրբանցքի և Կոմսոմոլսկի ճեմուղու միջև, և Պորտովայա փողոցի ավտոմոբիլային հանգույցով իջնում ուղիղ դեպի Տագանրոգի ծովային առևտրային նավահանգիստ։
Երկարությունը 560 մետր է[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմսոմոլսկի զառիվայրի առաջին անվանումը եղել է Ազովսկի։ Զառիվայրը բացվել է 1834 թվականին[1]։
1849 թվականին, միաժամանակ Արևելյան զառիվայրի (այժմ` Պուշկինի) հետ, ավարտվել են զառիվայրի սալապատման և բարեկարգման աշխատանքները։ Զառիվայրը, ինչպես և առափը, անվանվեց Վորոնցովի` ի պատիվ գեներալ-նահանգապետ, կոմս Միխայիլ Վորոնցովի։ Զառիվայրն արագ ձեռք բերեց իշխող դիրք բեռների փոխադրման համար[1]։
1920 թվականին վերանվանվել է Պրիմորսկի[1]։
1934 թվականին անվանվել է Կոմսոմոլսկի (Կոմերիտական), քանի որ բարեկարգման աշխատանքներին ակտիվ մասնակցել է քաղաքի երիտասարդությունը[1]։
Տագանրոգի զառիվայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տագանրոգի` ամենուր զառիթափ լանջերով և կավագետնով հրվանդանի վերևում գտնվելու առանձնահատկության պատճառով, ծովի և ծովափի հետ հաղորդագրությունը կարող էր իրականացվել միայն հատուկ զառիվայրերի միջոցով[2]։ Տագանրոգի ամբողջ պատմության ընթացքում կառուցվել է յոթ զառիվայր` Բիրժևոյ, Գրադոնաչալնիչեսկի, Դուրովի, Կամպենհաուզենի, Կոմսոմոլսկի, Մալո-Բիրժևոյ, Ֆլագմանսկի, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են տարբեր անվանումներ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Киричек М. С. Комсомольский спуск // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 407.
- ↑ 2,0 2,1 Киричек М. С. Спуски Таганрога // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 650.