Կոնստանտին Ռուսինևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Ռուսինևիչ
Ծնվել էսեպտեմբերի 29, 1917(1917-09-29)[1]
ԾննդավայրԲույնակսկ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ
Վախճանվել է2004
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուս գրողների միություն
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

Կոնստանտին Վլադիմիրովիչ Ռուսինևիչ (ռուս.՝ Константин Владимирович Русиневич, սեպտեմբերի 29, 1917(1917-09-29)[1], Բույնակսկ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ - 2004, Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, ուսուցիչ, զինվոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ, Ռուս գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծ Կոնստանտին Ռուսինևիչի ճակատագիրը դրամատիկ է եղել, մայրը մահացել է նրա ծնվելուց հետո, տասնչորս տարեկանում կորցրել է հորը։ 1936 թվականին Ռուսինևիչն ավարտել է Մախաչկալա քաղաքի մանկբանֆակը։ 1940 թվականին ավարտել է Դաղստանի մանկավարժական ինստիտուտը (ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը), Կուլի աուլի միջնակարգ դպրոցում աշխատել ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1941 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների առաջին օրերից, սովորել է Բույնակսկի ռազմա-հետևակային ուսումնարանում, որն ավարտելուց հետո` 1942 թվականի հունվարին, գործուղվել է Հարավային ռազմաճակատ, 15-րդ Կարմրադրոշ Սիվաշյան դիվիզիա, որպես գումարտակի շտաբի պետ։ 1942 թվականի մարտին դիվիզիան փոխադրվել է Բրյանսկի ռազմաճակատ։ 1942 թվականի հուլիսին Ռուսինևիչը երկու ոտքից ծանր բեկորային վիրավորում է ստանում։ Ծանր վիրավորված լեյտենանտն ընկնում է հոսպիտալ, որտեղից դուրս է գալիս 1944 թվականին առանց երկու ոտքերի։ Մարտերին մասնակցության համար պարգևատրվում է «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի շքանշանով։

1945 թվականին Կոստանտին Վլադիմիրովիչը մշտական բնակության է տեղափոխվում Դոնի Ռոստով։ Հաշմանդամ դառնալով` նա չի դադարեցնում ակտիվ հասարակական և ստեղծագործական գործունեությունը։ Աշխատում է «Կարմիր դրոշ» թերթում, որպես նամակների բաժնի վարիչ, այնուհետև ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ և նույն դպրոցում գրադարանավար։ 1961 թվականին Կոստանտին Վլադիմիրովիչ Ռուսինևիչը հրավիրվում է «Երեկոյան Ռոստով» թերթ` որպես գրական խորհրդատու։ 1962-1987 թվականներին աշխատել է «Մուրճ» մարզային թերթում որպես գրական խորհրդատու։

Մահացել է 2004 թվականին Դոնի Ռոստովում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանտին Վլադիմիրովիչը բանաստեղծական ստեղծագործության բնագավառում իրեն փորձել է դեռ մինչև պատերազմը, բայց թերթերում, ամսագրերում և կոլեկտիվ ժողովածուներում սկսում է տպագրվել 1951 թվականից։ Հեղինակ է Մոսկվայում և Դոնի Ռոստովում հրատարակված յոթ բանաստեղծական ժողովածուների` «Հոնի թուփ», «Յոթ գույներ», «Շրջանաձև կայծակ», «Տարիների փոփոխությունները», «Արևածագ», «Մերկ սիրտ», «Ճակատագրի հետքերը»։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кизиловый куст. Стихи. 1962.
  • Семь цветов. Стихи. 1972.
  • Круглая молния. Стихи. 1978.
  • Перемены нет. Стихи. 1980.
  • Восход. Стихи. 1984.
  • Обожжённое сердце. Стихи. 1984.
  • Следы судьбы. Стихи. 1996.
  • Иронические причуды. Стихи, 1998.
  • Багровый полдень. Стихи. 2000

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Ռուսինևիչի կյանքի և ստեղծագործության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Черепченко Л. Власть памяти// Дон, 1981, № 4. - С. 157-159.
  • Сухорученко Г. В огне закаляется вера...// Вечерний Ростов, 1984. - 3 августа.
  • Помазков Г. Ежедневный подвиг// Молот, 1984. - 7 августа.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]