Հաղթանակի պողոտա (Կազանի մետրոյի կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հաղթանակի պողոտա» կայարան
Կենտրոնական գիծ
Կազանի մետրոպոլիտեն
Շրջան Պրիվոլժսկայա շրջան
Պլատֆորմ(ների) երկարություն, մ 102
Ճարտարապետներ Տ. Գ. Քսենոֆոնտովա
Շքասրահի ճարտարապետներ Ա. Մ. Մուստաֆին, Տ. Գ. Քսենոֆոնտովա
Կառուցող կազմակերպություն МУП «Казметрострой», ООО «Транстоннель»
Վերերկրյա տրանսպորտ Ավտոբուս` 5, 18, 19, 30, 31, 34, 37, 62, 68, 74, 74ա, 77, 85, 90, 97, 99, Южный-2
Տրոլեյբուս` 5, 9, 12
Տրամվայ` 4, 5
Բացման ժամանակ 2008, դեկտեմբերի 29
Հաղթանակի պողոտա կայանը Վիքիպահեստում

«Հաղթանակի պողոտա» (թաթ.՝ Җиңү проспекты, Ciñü prospektı), Կազանի մետրոպոլիտենի 6-րդ կայարանը։ Ժամանակավորապես Կենտրոնական գծի վերջին կայարանը, որը գտնվում է «Գորկու» կայարանից հետո։ Կայարանը բացվել է 2008 թվականի դեկտեմբերի 29-ին «Գորկու» կայարանից մեկ ուղեմաս հետո և անվանակոչվել համանուն պողոտայի անվամբ։

Կայարանը գտնվում է Հաղթանակի պողոտայի և Ռիխարդ Զորգեի փողոցների խաչմերուկում, Գորկի-2 խոշոր բնակելի զանգվածի կենտրոնում, մի շարք առևտրա-զվարճանքային համալիրների հարևանությամբ։

Նախասրահներ և գնացքափոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարանն ունի երկու ելք դեպի օղակաձև ստորգետնյա անցուղի, որն էլ ելք ունի դեպի արագընթաց տրամվայների կայանատեղի։ Կայարանը գտնվում է անցուղու հարավային միջանցքի տակ, որը կառուցվել է կայարանի հետ միասին։ 2012 թվականին անցուղին վերակառուցվեց և դարձավ օղակաձև։

Կայարանից կարելի է գնալ դեպի «Պողոտա» առևտրի կենտրոն և Փառքի պուրակ։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարանի կառուցվածքը եռաթռիչք է զույգած սյուներով (քայլը 10,4 մետր)։ Կայարանը սարքավորված է նաև Շարժասանդուղքներով։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարանի ներսակողմի ձևավորման հիմքը Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի թեման է։ Կայարանի սյուները և պատերը երեսապատված են մարմարե և գրանիտե սալիկներով։ Զույգված սյուները կարծես ձևավորում են Հաղթակամար։ Կամարներից յուրաքանչյուրը նվիրված է հերոս քաղաքներից մեկին, որի անվանումը գրված է զույգված սյուների միջև գտնվող ապակու վրա։ Սյուների թռիչքների միջև տեղադրված են ջահեր, որոնք խորհրդանշում են Հաղթանակի հրավառությունը։

Ուղեմասերի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարանի դիմաց գտնվում են վայրէջքահարթակներ, ուղևորների նստելու և իջնելու գործընթացը իրականացվում է մեկ ուղուց։

Ուղևորահոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կայարանի բացումից հետո, Կազանյան մետրոպոլիտենի ուղևորահոսքն ավելացավ 26 %-ով[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]