Հյուրանոց Եվրոպական (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Гостиница «Европейская»
«Եվրոպական» հյուրանոց
Տեսակհյուրանոց
ԵրկիրՌուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ՎայրՏագանրոգ
Հասցետուն 81
ՓողոցՊետրոսի
Հիմնադրված է1870
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Հյուրանոց «Եվրոպական» (ռուս.՝ Гостиница «Европейская»), շինություն Տագանրոգի պատմական հատվածում, գտնվում է Պետրոսի փողոցի տուն 81 հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը կառուցվել է 1870 թվականին՝ որպես առևտրական Պերուշկինի կնոջ սեփականություն[1]։ Ավելու ուշ այս շենքում տեղակայվել է «Դոնսկայա» հյուրանոցը, «Ֆրանսիա» հյուրանոցը (այստեղ երկու անգամ՝ 1894 և 1898 թվականներին հանգրվանել է Տագանրոգ եկած Անտոն Չեխովը, որը նկարագրել է այն «Կրակներ» պատմվածքում), «Եվրոպական» հյուրանոցը[1]։

1916 թվականին հյուրանոցը փակվել է և այդտեղ են տեղակայել լազարեթը (զինվորական հիվանդանոց), ապա շենքում են եղել Կիևի ենթասպաների 3-րդ դպրոցը, գերմանական պարետատունը, Անտոն Դենիկինի շտաբի վարչություններից մեկը։

1928 թվականից շենքում է եղել ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի քաղաքային բաժանմունքը[2]։

Հետպատերազմյան տարիներին շենքում գտնվել է Եյսկի ռազմածովային ավիացիոն բարձրագույն ուսումնարանը։ 1961 թվականից շինությունում է գտնվել «Միուս» կոնստրուկտորական բյուրոն՝ Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի ստորաբաժանումներից մեկը

2016 թվականին նկուղային տարածքում սկսված վերանորոգման աշխատանքների պատճառով, որտեղ գտնվում էր «Ռուսական թեյ» արտ-սրճարանը, շինության պատերն սկսել են ճաքճքել[3]։

«Ռուսական թեյ» արտ-սրճարան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուսական թեյ» արտ-սրճարան

«Ռուսական թեյ» արտ-սրճարանը այցելուների համար բացվել է 2010 թվականի դեկտեմբերի 20-ին 1970-ական թվականներից մինչև 2009 թվականը եղած համանուն խորհրդային սրճարանի նկուղային տարածքում։ Արտ-սրճարանը ավանդաբար հանդես է որպես Չեխովի գրքային փառատոնի տարածք[4][5]։ Սրճարանում տեղի ունեցող համերգները 2011 թվականի սեպտեմբերից հեռարձակվել են համացանցով։

Արտ-սրճարանում անցկացվել են գրական երեկոներ[6], ռոք համերգներ, դիջեյական ակումբային երեկույթներ, ջազային երեկոներ։ Արտ-սրճարանի գոյության առաջին տարում ելույթներով հանդես են եկել գրականագետներ Իլյա Բոյաշովը[4], Պավել Կրուսանովը[4], «Rockerjoker» խումբը[7][8], Ռոման Բիլիկը, «Ավելի վատ, քան երեխաները» խումբը[9][10], Սերգեյ Լետովը, Մաքսիմ Ամելինը[11] և այլք[12][13][14]։

2011 թվականի մայիսին «Ռուսական թեյում» անցկացվել է Պրոլետարական երիտասարդական երաժշտության փառատոն[15]։

Տեղի լրագրողների կարծիքով՝ «Ռուսական թեյը» հանդիսանում է Տագանրոգի միակ արտ-սրճարանը, որը հնարավորություն է տալիս հանդես գալու «ոչ ձևաչափային» երաժիշտներին[10]։

Սրճարանի տերը ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված է եղել խզել վարձակալության պայմանագիրը, և 2016 թվականին «Ռուսական թեյ» սրճարանը դադարել է գոյություն ունենալուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Киричек М.С. «Европейская» гостиница // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 336. — ISBN 978-5-88040-064-5.
  2. Гаврюшкин О.П. Гуляет старый Таганрог: Исторический очерк. — Таганрог: АИ МИКМ, 1997. — 395 с. — ISBN 5-86746-019-3.
  3. Проницательный Г. В Таганроге рядом с администрацией «затрещал» дом // www.ruffnews.ru. — 2016. — 4 ноября.
  4. 4,0 4,1 4,2 Вахонин С., Каминская М. Соловьи и книголюбы(չաշխատող հղում) // Наше время. — 2011. — 20 мая.
  5. Собств. инф. Таганрогский творческий проект «ПОЛЕ. tgn» // Молот. — 2011. — 3 мая.
  6. Пилипенко Г. ДВОЙНОЙ ПРОГОН в «РУССКОМ ЧАЕ»! // www.rostovnews.net. — 2011. — 21 дек.
  7. Фельдман Г. Rockerjocker в «Русском чае» // www.rostovnews.net. — 2011. — 7 ноября.
  8. Кочерова С. RockerJoker в кафе Русский Чай(չաշխատող հղում) // taganrock.ru. — 2011. — 6 ноября.
  9. Лабезная О. Выходные окунут в шекспировские страсти // Ростовское агентство новостей. — 2011. — 18 ноября.
  10. 10,0 10,1 Фельдман Г. «Хуже, чем дети»: Анплагт в Русском чае // www.rostovnews.net. — 2012. — 15 апр.
  11. Соседкин А. Интервью с М. Амелиным и С. Летовым Արխիվացված 2019-09-20 Wayback Machine // Радио ТВС. — 2012. — 13 окт.
  12. Фельдман Г. ZmeiRaduga в Таганроге: радуга после урагана // www.rostovnews.net. — 2012. — 16 мая.
  13. Зайонц И. Зов Джунглей // www.325050.ru. — 2012. — 16 авг.
  14. Собств. корр. «Выход» в Таганроге // www.325050.ru. — 2012. — 10 авг.
  15. Лабезная О. Выходные познакомят с мотыгой судьбы // www.donnews.ru. — 2011. — 20 мая.