Ձերժինսկու անվան մշակույթի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձերժինսկու անվան մշակույթի տուն
Տեսակտեսարժան վայր, մշակույթի տուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
Հիմնադրված է1932
ՃարտարապետՆիկոլայ Տելիցին
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Սամարայի Ձերժինսկու անվան մշակույթի տուն (ռուս.՝ Дом культуры имени Дзержинского), գտնվում է Սամարայի Պիոներական և Ստեպան Ռազինի փողոցների հատման վայրում։

Շենքը կառուցվել է 1930-1932 թվականներին ճարտարապետներ` Լեոնիդ Վոլկովի և Նիկոլայ Տելիցինի նախագծով (Սամարայի «Պրոմստրոյ» գրասենյակ), ոճը՝ կոնստրուկտիվիզմ։ Սկզբում Մշակույթի տունը նախատեսվել է որպես Միացյալ պետական քաղաքական վարչության շենքերի համալիրի մաս՝ բնակելի տներով, համաբուժարանով և այժմ գոյություն ՆԳՆ շենքով։

Ճարտարապետական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Фасад ДК им. Дзержинского (ч/б фото)
Ձերժինսկու անվան ակումբը Կույբիշևում

Ճարտարապետների մտահղացմամբ՝ շենքի հիմնական ծավալը վեց հարկանի գլանն էր, փողոցների խաչմերուկում գտնվող բաց զբոսայգիներով։ Գլանների կողմերում կային երկու աստիճանա-վերելակներով կառուցահատվածներ։ Շենքի ներքին հարդարման հիմնական տարրը հանդիսացավ 600 տեղանոց դահլիճը։ Մուտքի շենքը գտնվում է Ստեպան Ռազինի փողոցի կողմում՝ աստիճանա-վերելակներով կառուցահատվածում։ Սպորտային կառուցահատվածը ստեղծելիս հաշվի է առնվել տեղայնքը։ Սկզբում շենքի ներքին հարդարանքները կատարվել են փայտով, գրանիտով և մարմարով։ Հետագա վերակառուցման ընթացքում բնօրինակը ինտերիերը փոխվել է։

Մշակութային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձերժինսկու ակումբը 1940-1950-ական թվականներին կարևոր դեր է խաղացել Կույբիշևի հասարակական կյանքում։ Քաղաքի առաջին պրոֆեսիոնալ ջազ նվագախումբը ստեղծվել է այստեղ[2]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ Կույբիշևը «պահեստային մայրաքաղաք» էր, Ձեռժինսկու անվան ակումբում ելույթ էին ունենում էվակուացված քաղաքների թատրոնների մենակատարները, այդ թվում Մեծ թատրոնից Ա. Պ. Իվանովը, Ֆ. Պ. Ֆեդոտովը, Ա. Ի. Բատուրինը, Բ. Յա. Զլատոգորովը, Մ. Դ. Միխայլովը, Վ. Վ. Կրիգերը[3][4]։ Հասկանալի է, որ ակումբում անցկացվում էին նաև ժողովներ, միտինգներ և համանման միջոցառումներ, հիշատակի և ՆԳԺԿ-ի ու ՆԳՆ-ի տոնական օրերին նվիրված միջոցառումներ։ Առաջին անգամ Կույբիշև գալով 1967 թվականի մայիսին, այստեղ ելույթ է ունեցել նաև Վլադիմիր Վիսոցկին[5]։ 1971 թվականի սեպտեմբերին Ձեռժինսկու անվան մշակույթի տանը բացվեց «Միլիցիայի մարտական փառքի սրահը»[6][7]։ Ներկայումս շենքում է տեղաբաշխված Սամարայի մարզային ՆԳՔՎ-ի Մշակութային կենտրոնի «Ձեռժինկա» համերգային սրահը (Ստեպան Ռազինի 46/Պիոներսկայա, 21)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Виталий Самогоров, Валентин Пастушенко. Клуб ОГПУ имени Ф. Э. Дзержинского. - Екатеринбург, TATLIN, 2017 г. - 40 с. ISBN 978-5-00075-098-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение исполкома Куйбышевского областного Совета народных депутатов № 165 от 06.05.1987
  2. И. Вощинин, Ю. Хмельницкий. Джаз в Самаре: вчера и сегодня. - Самара, издательство: «Культурная инициатива» 2013. - С. 6-8
  3. http://retrofonoteka.ru/zapstolica/docs/chronika-1942-03.htm
  4. Антифашистский митинг молодёжи в куйбышевском клубе им. Дзержинского // киножурнал «Союзкино-журнал». 1941. № 108. 24 ноября; режиссёры Ф. Киселев и М. Юров
  5. Марк Цыбульский Жизнь и путешествия В. Высоцкого. — Ростов-на-Дону: «Феникс», 2004. — С. 130
  6. Газета «Волжская коммуна» от 15 сентября 1971 года. См. также Катренко К. А. Самара-Куйбышев: хроника событий, 1586-1986 - Куйбышев. Куйбышевское книжное издательство, 1985. - С. 235.
  7. Сегодня это «Музей истории самарской полиции ГУ МВД по Самарской области».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]