Ճարտարապետ Բոլդիրևի տուն (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճարտարապետ Բոլդիրևի տուն
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Հիմնադրված է1905
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետ Բոլդիրևի տուն (ռուս.՝ Дом архитектора Болдырева), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Գտնվում է Կրասնոարմեյսկայա, 18 հասցեում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան սեփականատերը, որի նախագծով էլ կառուցվել է այն, ճարտարապետ Սերգեյ Իվանովիչ Բոլդիրևն էր։ Մասնագիտությամբ նա ճարտարագետ-շինարար էր։ Կապված գործունեության հետ, Բոլդիրևը հիշատակվում է 1900 թվականի «Դոնի զորքի մարզի հուշագրքույկում»։ Սերգեյ Իվանովիչը զբաղեցրել է տիտուլյար խորհրդականի պաշտոնը, իսկ ավելի ուշ դարձել է արքունի խորհրդական։ Եղել է զորական Համբարձման մայր տաճարի կառուցման հարցերով հանձնաժողովի անդամ։ Տաճարը կառուցվել է 1903 և բացվել 1905 թվականին[3]։ Հայտնի է, որ Բոլդիրևը ազգակցական կապեր է ունեցել գեներալ Բելյավսկու հետ, որին պատկանում էր Կրսանոարմեյսկայա փողոց, 15 հասցեի առանձնատունը[4]։ Բոլդիրևը եղել է Ռուս-Ասիական բանկի շենքի ճարտարապետը, որը կառուցվել է 1905 թվականին և հայտնի է որպես նախկին Պիոներների տան շենք[5]։ Սերգեյ Բոլդիրևը ընկերություն է արել ճարտարապետ Գ. Ի. Սալնիկովի, Յ. Ի. Կորոտչենկովի, նկարիչ Ի. Ի. Կռիլովի և ջութակահար Կ. Ի. Դումչևի հետ[3]։

Մոտավոր հաշվարկներով` ճարտարապետը քաղաքում նախագծել և կառուցել մոտ 25 շենք, այդ թվում և` Կրասնոարմեյսկայա, 18 հասցեում գտնվող իր առանձնատունը, որը կառուցել է 1905 թվականին։ 1914 թվականին տանը կից կառուցվել է տնակ, որտեղ ապրել է Նադեժդա Վասիլևնա Սալնիկովան։ Նրա ամուսինը` Գ. Մ. Սալնիկովը, բռնադատվել է 1938 թվականին[4]։

1992 թվականին առանձնատունը ճանաչվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ և ճարտարապետության հուշարձան[2]։ Հայտնի է, որ այդ հասցեում բնակվել է նաև առաջին սեփականատիրոջ թոռնուհին` Տատյանա Բորիսովնա Բոլդիրևան[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի տունն[6] առանձնապես աչքի չի ընկնում դեկորատիվ հարդարանքով, որը բնորոշ էր կառուցելու ժամանակաշրջանին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. 2,0 2,1 «Особняк». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 Архитектор-строитель Новочеркасска С. И. Болдырев. Статья из газеты «Новочеркасские ведомости» № 17 (466) от 28 апреля 1999 года.
  4. 4,0 4,1 4,2 Новочеркасск. Энциклопедия. — Новочеркасск: ООО «Издательство Новопринт»,2005. — 720 с. 1257 ил. — С.85-85
  5. Историческая экскурсия по городу. Официальный сайт города Новочеркасск
  6. Улица Красноармейская, 18