ՄԳԱԹ-ի դերասանների տուն Գլինիշչևսկի նրբանցքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԳԱԹ-ի դերասանների տուն Գլինիշչևսկի նրբանցքում
Տեսակբնակելի շենք և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Հիմնադրված է1938
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

ՄԳԱԹ-ի դերասանների տուն Գլինիշչևսկի նրբանցքում (ռուս.՝ Дом актёров МХАТ в Глинищевском переулке), շենք և տեսարժան վայր Մոսկվայում[2] [3], Գլինիշչևսկի նրբանցք, տուն 5/7 հասցեով։ Կառուցվել է 1938 թվականին՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԳԱԹ, այժմ` Մոսկվայի գեղարվեստական թատրոն) դերասանների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1725 թվականին ՄԳԱԹ-ի դերասանների ապագա տան տեղում կառուցվել է Մոսկվայի մետրոպոլիտ Ալեքսիի տաճարը։ 1899 թվականին եկեղեցին վերականգնվել է։ Խորհրդային տարիներին սկսվել են եկեղեցու հետապնդումները, և այս տաճարը բացառություն չի եղել։ 1922 թվականին այն թալանվել է, 1931 թվականին փակվել է, 1934 թվականին՝ քանդվել[2]։

Տաճարը ոչնչացնելուց մեկ տարի հետո` 1935 թվականին, Գլինիշչևսկի նրբանցքում սկսվեց և 1938 թվականին ավարտվեց ՄԳԱԹ-ի դերասանների տան շինարարությունը։ Շենքի կառուցման նպատակն է եղել նրա բնակեցումը Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնի և Ստանիսլավսկու անվան թատրոնի ընկերակցության կոոպերատիվով[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի ճարտարապետներն են Վ. Ն. Վլադիմիրովը և Գ. Ի. Լուցկին։ Քանդակագործ Գ. Մոտիլովը ստեղծել է երկու խորաքանդակ` «Արվեստների կառնավալ» և «Ֆիզկուլտուրնիկների շքերթ»[2]։

Շենքը համատեղում է կոնստրուկտիվիզմի և ստալինյան ամպիրի ոճերը[2]։

Շենքն ունի 8 հարկ[2]։

7-րդ հարկում պատշգամբները միացված են[2]։

Մուտքերը զարդարված են սև մարմարով[2]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ապրել են բազմաթիվ հայտնի մարդիկ. Օլգա Կնիպպեր-Չեխովան, Վերա Մարեցկայան, Իվան Մոսկվինը, Օսիպ Աբդուլովը, Ալեքսանդր Կայդանովսկին, Սերգեյ Օբրազցովը, Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն։ Դրա մասին վկայում են շենքի պատին փակցված հուշատախտակները[2]։ 2001 թվականին տանը բացվել է Սերգեյ Օբրազցովի թանգարան-բնակարանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Дом актеров МХАТ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  3. «Дом, в котором жил Немирович-Данченко Владимир Иванович в 1938-1943 гг» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  4. «Кому дом, а кому музей». Итоги. 2010 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.