Մանույլովի տուն (Մոսկվա)
Տեսակ | բնակելի տուն և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տվերսկի շրջան |
Վայր | Dostoyevsky Street (Moscow)? |
Հիմնադրված է | 1912 |
Ճարտարապետ | Նիկոլայ Ժերիխով |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Մանույլովի տուն (ռուս.՝ Дом Мануйлова), առանձնատուն Մոսկվայում (Ռուսաստան)։ Նեոդասական ոճով կառուցել է ճարտարապետ Ն. Ի. Ժերիխովը։ Պատկանել է փաստաբան Ի. Մ. Մանույլովին։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս երկհարկանի շենքը 1910-ական թվականների նեոդասականության վառ օրինակ է։ Շքամուտքը զարդարված է հարուստ ծեփածո դեկոր ունեցող դեկորատիվ կամարով, հորինվածքի կենտրոնում քնարի խորհրդանշական պատկեր է։ Պսակող մասում մեջբերվում է Պարթենոնի քանդակագործական ծոփորների Պանաթենական երթը։ Ճակատներով ցրված են ծաղկեպսակներ և արմավազարդեր[2]։
Արդի վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին տան ձեղնահարկում հրդեհ է բռնկվել և փլուզվել է ծպեղային համակարգի մի մասը, որի հետ մասամբ նաև երկրորդ և առաջին հարկերի պատերի ծածկերը[3]։ 2013 թվականի ամռանը սեփականատերը, ունենալով վարչատեխնիկական տեսչության միավորման միայն ճակատը վերանորոգելու թույլտվությունը, ոչնչացրել է ներքին միջնապատերը և ծածկերը, հանել է շենքի տանիքը։ Աշխատանքները դադարեցվել են Մոսկվա քաղաքի մշակութային ժառանգության դեպարտամենտի (Մոսգորնասլեդիե) պաշտոնական հրահանգով, սակայն հուշարձանը հայտնվել է կործանման եզրին։
2016 թվականի ապրիլին Մոսգորնասլեդիեն համաձայնեցրել է երկրորդ հարկը քանդելու և վերստեղծելու, ձեղնահարկով և վերելակով կահավորելու նախագծի պետական պատմամշակութային փորձաքննության ակտը[2]։ Ինչպես 2016 թվականի հոկտեմբերին հայտարարել է նախագծի գլխավոր ճարտարապետ Սերգեյ Մալիխովը, երկրորդ հարկի փայտե պատերը գտնվում էին վթարային վիճակում, կառուցատարրերը վարակված էին բորբոսով և փայտաբզեզով։ Մոսգորնասլեդիեում խոստացել են, որ պատերը կվերականգնվեն «պատմական կառուցողական լուծումները պահպանելով»[3]։ Մինչդեռ, «Արխնադզոր» շարժման անդամների վկայությամբ, մինչև 2016 թվականը քանդված էին ոչ միայն երկրորդ, այլ առաջին հարկի պատերը մինչև հիմքը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Решение Президиума Московского Городского Совета народных депутатов № 84 от 30.07.1992
- ↑ 2,0 2,1 2,2 Красная Книга «Архнадзора»
- ↑ 3,0 3,1 «Злоключения дома Мануйлова окончены». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.