Մարկևիչ-Եվտուշևսկու տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկևիչ-Եվտուշևսկու տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Մարկևիչ-Եվտուշևսկու տուն (ռուս.՝ Дом Маркевича-Евтушевского), տեղական նշանակության պատմության հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Շենքը կառուցվել է XIX դարի առաջին քառորդում Անտոն Գլուշկոյի նրբանցք, 40 հասցեում[1]։ Դա հինգ պատուհաններով մեկհարկանի շենք է, որի քիվի վրա դասավորված են ատամիկներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը, որը հետագայում դարձավ Տագանրոգ քաղաքի պատմական հուշարձան, կառուցվել է XIX դարի առաջին քառորդում։ Այն պատկանել է տեղացի վաճառական Ա. Ն. Կամբուրովին, այնուհետև վաճառվել է և դարձել Մարկևիչ-Եվտուշևսկու սեփականությունը։ Վերջինս պաշտոն է զբաղեցրել Տագանրոգի քաղաքագլխի գրասենյակում[3]։ Պատմական աղբյուրներում տան սեփականատիրոջ անվան և հայրանվան սկզբնատառերի մասին տվյալներն էականորեն տարբերվում են[1][3]։

Ամուսնանալուց հետո պաշտոնյան տեղափոխվել է ապրելու կնոջ տանը, իսկ Անտոն Գլուշկոյի նրբանցք, 40 հասցեի անշարժ գույքը որոշել է հանձնել վարձակալությամբ[2]։

Տան ժառանգորդներից մեկը դարձել է Մարկևիչ-Եվտուշևսկու դուստրը` Լյուդմիլա Պավլովնան։ Նա եղել է Մ. Ե. Չեխովի կինը և ռուս մեծ գրող Անտոն Պավլովիչ Չեխովի մորաքույրը[3]։ Հայտնի է, որ տան վարձակալների մեջ եղել է Պավել Չեխովի ընտանիքը, և հենց այդ տանն էլ ծնվել է ապագա մանկավարժ, ժողովրդական ուսուցիչ, Անտոն Չեխովի եղբայր Իվան Չեխովը։ Ընտանիքները կապված են եղել բարեկամական հարաբերություններով. նույնիսկ տարիներ անց Անտոն Չեխովը շփվում էր Մարկևիչ-Եվտուշևսկիների հետ[2]։ Չեխովների ընտանիքն ապրել է այդ տանը 1861-1862 թվականներին։ 

Տան պատին փակցված հուշատախտակը

Տան պատին փակցված է հուշատախտակ, ըստ որի` Անտոն Չեխովը, դառնալով հայտնի գրող, Եվտուշևսկու համար միջնորդել է «քաղաքային գործերով պաշտոն»։ Ա. Պ. Եվտուշևսկու կյանքի դրվագներից մեկը դրվել է Չեխովի «Սառը արյուն» պատմվածքի հիմքում և հիշատակվել է «Տեղաբնիկներ» պատմվածքում (երկուսն էլ գրվել են 1887 թվականին)։

XXI դարում այն բնակելի տուն է[3], 1992 թվականից որպես տեղական նշանակության պատմության հուշարձան պաշտպանվում է պետության կողմից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Дом П. Н. Маркевич-Евтушевского, в котором жила семья Чеховых». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 Энциклопедия Таганрога
  3. 3,0 3,1 3,2 3,3 Дом П. И. Маркевич-Евтушевского