Մենամարտ (ֆիլմ, 2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մենամարտ (այլ կիրառումներ)
Մենամարտ
անգլ.՝ Anton Chekhov's The Duel
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3]
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴովերա Կոսաշվիլի
ՊրոդյուսերԴոնալդ Ռոզենֆելդ
ԴերակատարներԷնդրյու Սքոթ, Ֆիոնա Գլեսկոտ, Տոբայաս Մենզիս, Միշել Ֆեյրլի և Նիկոլաս Ռոու
ՕպերատորՓոլ Սարոսի
Նկարահանման վայրԽորվաթիա
Պաշտոնական կայքէջ

«Մենամարտ» (անգլ.՝ The Duel), ռեժիսոր Դովերա Կոսաշվիլիի 2010 թվականի դրամատիկ ֆիլմը։ Սյուժեն հիմնված է Անտոն Պավլովիչ Չեխովի համանուն վիպակի վրա։ Նկարահանումները կատարվել են Խորվաթիայում, առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 28-ին ԱՄՆ-ում։ Ֆիլմը արտամրցույթային ծրագրով ցուցադրվել է նաև 2011 թվականի «Մոսկովյան միջազգային կինոֆեստիվալում », «Ռուսական հետք» անվանակարգում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաևսկին պետական ծառայության մեջ գտնվող ռուս արիստոկրատ է, որը հակում ունի մոլի խաղերի և գինարբուքի նկատմամբ։ Նա ապրում է Նադյայի հետ, որին խլել է ամուսնուց, բայց չի սիրում։ Մի անգամ նա դավաճանում է Լաևսկուն կապիտան Կիրիլինի հետ։ Հետագայում, հերթական իրադարձությունները Լաևսկուն տանում են մենամարտի իր նախկին ընկերոջ` ֆոն Կորենի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնդրյու Սքոթ` Իվան Անդրեևիչ Լաևսկի
  • Ֆիոնա Գլեսկոտ` Նադյա
  • Տոբայաս Մենզիս` Նիկոլայ Վասիլևիչ ֆոն Կորեն
  • Նիալ Բագգի` Սամոյլենկո
  • Ռիկ Մակարեմ` Աչմյանով
  • Նիկոլաս Ռոու` Շեշկովսկի
  • Միշել Ֆեիրլի` Մարիա
  • Դեբբի Չեյզեն` Օլգա
  • Ջերեմի Սվիֆտ` Դյակոն
  • Միսլավ Կավայդա` Կիրիլին

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ֆիլմն արժանացել է «Կանադական կինեմատոգրաֆիստների ընկերության մրցանակին», «Թատերական ստեղծագործություններում լավագույն օպերատորական աշխատանք» (Պոլ Սարոսի) անվանակարգում[5]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացել է բարձր գնահատականի[6][7][8][9][10][11][12][13]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացել է 81 % դրական գրախոսություն 37 հիմքով, Metacritic կայքում` 75 բալ 100-ից 16 գրախոսությունների հիման վրա։ Ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմը գնահատել է 2 բալ 4-ից[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2010/04/28/movies/28anton.html?partner=rss&emc=rss&_r=0
  2. http://www.metacritic.com/movie/anton-chekhovs-the-duel
  3. http://www.imdb.com/title/tt1282041/
  4. 2011 год
  5. «Winners, Nominees and Special Honourees». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. 'Duel' gives Chekhov piece its overdue due
  7. Review: Captivating crises in 'Chekhov’s Duel'
  8. Movie review: 'Anton Chekhov’s The Duel'
  9. Summer’s Heat Breeds Love, Loathing and Darwinian Competition
  10. Affair well worth a shot
  11. Anton Chekhov’s the Duel — Film Review
  12. Anton Chekhov’s The Duel
  13. Anton Chekhov’s The Duel
  14. Anton Chekhov’s The Duel

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]