Միխայիլ Ֆետիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Ֆետիսով
Ծնվել էնոյեմբերի 28, 1907(1907-11-28) կամ 1907[1]
Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 27, 1960(1960-02-27) կամ 1960[1]
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿալիտնիկովի գերեզմանատուն
Մասնագիտությունքննադատ, գիտնական, գրականագետ, գրական քննադատ, համալսարանի դասախոս և գրականագետ
Հաստատություն(ներ)ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ
Գործունեության ոլորտգրականագիտություն, Ռուս գրականություն[1] և Ղազախական գրականություն[1]
Ալմա մատերՌոստովի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
ԿուսակցությունԽՄԿԿ

Միխայիլ Իվանովիչ Ֆետիսով (ռուս.՝ Михаил Иванович Фетисов, նոյեմբերի 28, 1907(1907-11-28) կամ 1907[1], Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն - փետրվարի 27, 1960(1960-02-27) կամ 1960[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրականագետ, քննադատ։ Բանասիրական գիտությունների դոկտոր[2] (1955)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆետիսովը գյուղացու որդի է։ Դեռ մանկուց աշխատել է Շախտի քաղաքի հանքավայրում։ 1931 թվականին ավարտել է Հյուսիսկովկասյան (Ռոստովի) համալսարանը։

Տպագրվել է 1926 թվականից, գրել է տեղական թերթերին, աշխատել է Նովոչերկասկի քաղաքային թերթի քարտուղար։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

«Հեղափոխություն և մշակույթ» ամսագրում (1928, թիվ 13) տպագրել է «Եսենինշչինան դպրոցում» քննադատական հոդվածը։

Ֆետիսովն աշխատել է Ղազախստանի համալսարաններում։ 1950 թվականից տեղափոխվել է ԽՍՀՄ Ա․ Մ․ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ։

Պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ռուսաստանի և Ղազախստանի գրական հարաբերությունները (XIX դարի 30-50-ական թվականներ)»։

Ֆետիսովը թաղված է Կալիտնիկովյան գերեզմանատանը[2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Իվանովիչ Ֆետիսովը ԽՍՀՄ ժողովուրդների գրողների և բանաստեղծների ստեղծագործության վերաբերյալ գրքերի հեղինակ է։

Ընտրյալ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Джамбул Джабаев. Жизнь и творчество» (1946),
  • «Проблемы изучения русской советской литературы» («Изв. АН СССР», 1952, т. XI, в. 4),
  • «Мордовские народные сказательницы» (в соавт., 1953),
  • «О многонациональном характере литературного процесса в России» («Изв. АН БССР», 1954, № 3),
  • «Творческие взаимосвязи литератур народов СССР» (1955),
  • «Литературные связи России и Казахстана. 30—50 годы XIX века» (1956),
  • Народные певцы советской эпохи (Саранск, 1956),
  • «Народный поэт Чувашии П. П. Хузангай» (Чебоксары, 1957),
  • «Зарождение казахской публицистики» (1961) и др.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 «ФЕТИСОВ МИХАИЛ ИВАНОВИЧ (1907-1960)». Վերցված է 2019 Սեպտեմբեր 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]