Միխայիլ և Ֆեոդոր Չեռնիգովցիների եկեղեցի (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ և Ֆեոդոր Չեռնիգովցիների եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԶամոսկվորեչիե
ԹեմՄոսկվայի թեմ
Հիմնական ամսաթվերը1675
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Ճարտարապետական ոճՌուսական բարոկկո
Հիմնադրված1675
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Church of Saint Michael and Saint Fyodor, Martyrs of Chernigov Վիքիպահեստում
doctorantura.ru/ru/o-nas/podvore/hram/891-khramy-chernigovskogo-podvorya

Չեռնիգովյան հրաշագործներ իշխան Միխայիլի և բոյար Ֆեոդորի եկեղեցի (ռուս.՝ Церковь Михаила и Фёдора Черниговских), Մոսկվայի թեմի, Մոսկվորեցկի գործակալության ուղղափառ եկեղեցի։ Գտնվում է Չեռնիգովսկի նրբանցքում (տուն 3)։ Եկեղեցին պատկանում է ռուսական զարդանկարային ճարտարապետության ոճին և համարվում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[2]։

Լուսանկարը՝ Նիկոլայ Նայդյոնովի, 1882 թ.

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե եկեղեցին կառուցվել է 1675 թվականին փայտե եկեղեցու տեղում, վաճառական Ի. Ի. Մալյուտինի միջոցներով։ Եկեղեցին գտնվում է նախկին Իվանովյան վանքի տարածքում, որը գոյություն է ունեցել 15-16-րդ դդ. սկզբներին։ Եկեղեցին նվիրված է Չեռնիգովցի սրբեր իշխան Միխայիլ Վսեվոլոդովիչին և նրա մերձավոր բոյար Ֆեոդորին, որոնք սպանվել են 1246 թվականին Բաթու խանի հրամանով։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Չեռնիգովից Մոսկվա տեղափոխվող սրբերի մասունքների հանդիպումը։

1924 թվականին եկեղեցին փակվեց։ 1970-ական թվականների վերջին 1980-ական թվականների սկզբին իրականացվեցին վերակառուցման աշխատանքներ։ 1991 թվականին եկեղեցին վերադարձվեց Ռուս ուղղափառ եկեղեցուն։

Չեռնիգովսկի նրբանցքի տաճարների համալիր

Ճարտարապետական տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլի և Ֆեոդորի Չեռնիգովյան եկեղեցին գտնվում է Հովհաննես նախակարապետի վանքի դիմաց և ձևավորում են գեղատեսիլ ճարտարապետական անսամբլ Չեռնիգովյան նրբանցքում։ Եկեղեցին ունի ավանդական երկայնական առանցքային կառուցվածք։ Եկեղեցին կազմված է քառալուծ ապսիդից, սեղանատնից և նարտեքսից (վրանաձև զանգակատանը փոխարինող)։ Եկեղեցու հիմնական ծավալը զարդարում էին դեկորատիվ կիսակլոր ճակատազարդերը և բարձր թմբուկների վրա հենված հինգ գմբեթները։ Եկեղեցու պատուհանները զարդարում էին ձևավոր շրջակալները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. «Церковь Михаила и Федора Черниговских». reestr.answerpro.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]